Հարցազրույց

IDBank-ը Պրեմիում սպասարկման նոր սրահ կունենա․ Լիդա Սաֆարյան

8 րոպեի ընթերցում

IDBank-ը Պրեմիում սպասարկման նոր սրահ կունենա․ Լիդա Սաֆարյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ը պարբերաբար անդրադառնում է այն առավելություններին, որոնք ունեն արտոնյալ ծառայություններից օգտվող հաճախորդները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDBank-ից, դրանք գնալով ընդլայնվում են ու համապատասխանեցվում միջազգային ստանդարտներին․ այս մասին է զրույցը IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար, Կոմերցիոն տնօրեն Լիդա Սաֆարյանի հետ։ 

-          IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունը գործում է արդեն 7 տարի, և այս ընթացքում մեծ զարգացում է ապրել։ Եկեք սկսենք սկզբից․ ինչպե՞ս ստեղծվեց ծառայությունն ու ի՞նչ նպատակ էր դրված։ 

Արդեն շուրջ 7 տարի է, ինչ շուկային ենք ներկայացել «անհատական ծառայությունների քո փաթեթը» խորագրով, որի հնարավորությունները շարունակաբար ընդլայնելով՝ այսօր մեր հաճախորդներին առաջարկում ենք իրապես անհատականացված ծառայություններ՝ դրանք համապատասխանեցնելով հաճախորդի պահանջներին։ 

Մենք միշտ ձգտում ենք արդարացնել հաճախորդների սպասելիքները, և կարևոր է, որ հաճախորդը վստահի մեզ։ 

Երբ աշխատում ես լոյալ հաճախորդ ունենալու ակնկալիքով, շատ ավելի լավ ես հասկանում հաճախորդի ու վերջինիս համար իրական գործընկեր լինելու կարևորությունը, ուստի կատարելագործելով պրեմիում հաճախորդներին մատուցվող մեր ծառայությունները՝ մշտապես փորձում ենք նախ այդ ծառայությանը նայել հաճախորդի աչքերով և այն հարմարեցնել հենց հաճախորդի ակնկալիքներին։

Իհարկե, ցանկացած ծառայություն ներդնելուց հետո նաև սպասում ենք հաճախորդների արձագանքին` ծառայությունն էլ ավելի կատարելագործելու նպատակով։ Մենք նաև հետևում ենք շուկայի զարգացումներին և տենդենցներին՝ ոլորտում առաջինը լինելու և մեր հաճախորդներին նորարար ու ժամանակակից պրոդուկտներ առաջարկելու համար։ Արդյունքն ակնհայտ է, մեզ վստահություն հայտնած հաճախորդների թիվն օրեցօր աճում է։ 

-          Առաջինը Հայաստանում IDBank-ը ներկայացրեց Visa Signature քարտը, իսկ նախորդ տարվա աշնանը՝ կրկին առաջինը Հայաստանում՝ Visa Infinite Special Edition քարտը։ Պրեմիում ծառայությունների շարքում ի՞նչ այլ ծառայություններ են կարևորվում, և ի՞նչն է առավել հետաքրքրում հաճախորդներին։ 

Այժմ մարդիկ գնալով ավելի շատ են կարևորում ժամանակը և հարմարավետությունը, իսկ պրեմիում քարտերը տալիս են մեծ հնարավորություններ առօրյա կյանքում ու ճամփորդելիս։ Մենք միակն ենք Հայաստանում, որ ունենք սեփական՝ IDBank Concierge ծառայությունը, որի շնորհիվ հաճախորդը կստանա շուրջօրյա խորհրդատվություն էքսպերտներից։ Նշեմ, որ խորհրդատվություն կարող եք ստանալ ոչ միայն ավիատոմսերի գնման, ճամփորդության ընթացքում առաջացած հարցերի շուրջ, այլև Հայաստանում՝ առօրեական հարցերում․ օրինակ՝ գնել ծաղկեփունջ և առաքել։ Հնարավորության սահմաններում փորձել ենք խնայել մեր հաճախորդների ժամանակը, որ իրենք զբաղվեն իրենց գործերով։ Ծառայությունը հասանելի է մեր բոլոր պրեմիում քարտապանների համար:

Քարտի տեսակից կախված՝ կան քանակային սահմանափակումներ որոշ ծառայությունների գծով․ օրինակ՝ անձնագրերի արագացված ստուգում օդանավակայաններում և պրեմիում սրահների մուտք․ Visa Signature քարտի համար՝ տարեկան 4 այց, Visa Infinite-ի համար՝ 6 այց, իսկ Visa Infinite Special Edition քարտատեսակի դեպքում՝ անսահմանափակ հաճախորդի համար և 6 մուտքի հնարավորություն հյուրերի համար։

-          2020-ին, ինչպես նշեցիք, բացվեց IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունների նոր սրահը․ ինչո՞վ էր այն նոր տվյալ ժամանակահատվածում և ինչո՞վ էր հետաքրքիր հաճախորդներին։ 

Մենք միշտ փորձել ենք տարբերվել շուկայում՝ առաջարկելով նորարարական լուծումներ և անհատական մոտեցում։ 

Մեր պրեմիում սրահը գտնվում է Հյուսիսային պողոտա 6 հասցեում, որը թե՛ տարածքի տեսանկյունից, թե՛ հարմարության առումով բացառիկ է․ մեկ վայրում հնարավոր է կատարել բանկային գործարքները, օգտվել սրճարանից, հատուկ հանդիպման սրահներից, աշխատել քովորքինգում։ 

-          Վստահ եմ՝ Ձեր հաճախորդներից շատերն են նկատել Բուզանդ փողոցում մեծ նարնջագույն պաստառը՝ «Բացումը շուտով» վերտառությամբ։ Արդյո՞ք սա IDBank-ի նոր մասնաճյուղն է և ինչո՞վ է տարբերվելու մյուսներից։ 

Շատ ճիշտ եք նկատել․ մենք շուտով կունենանք ոճային ու հարմարավետ նոր մասնաճյուղ, որը ևս հաճախորդների համար կաշխատի ավելի երկար գրաֆիկով՝ նաև շաբաթ և կիրակի օրերին։

Ամեն բան կազմակերպված է հաճախորդի հարմարավետության ու ժամանակի խնայողության շուրջ։ Մասնաճյուղը լինելու է բացառիկ մատուցվող ծառայությունների տեսակով և որակով։ 

Առաջիկայում կբացենք փակագծերը՝ ձեզ ծանոթացնելով մասնաճյուղի ֆորմատին։ 

-          Իսկ ինչպե՞ս դառնալ Պրեմիում բանկինգի հաճախորդ, և զարգացման ի՞նչ ծրագիր եք նախատեսել առաջիկայում։ 

Մենք շարունակելու ենք փնտրել նոր և հետաքրքիր լուծումներ մեր հաճախորդների համար, մեր նպատակն է աջակցել մեր գործընկերոջը՝ գտնելու լավագույն լուծումներ իր և իր բիզնեսի համար։ 

Հաճախորդներին մեծ սիրով սպասում ենք սպասարկման սրահում, կարող ենք նաև կազմակերպել այց հաճախորդի աշխատավայր, ինչպես նաև նույնականացնել և սպասարկել հեռավար։ 

Հաշված օրերի ընթացքում հաճախորդի համար կարող ենք հեռավար բացել հաշիվներ և քարտերն ուղարկել աշխարհի յուրաքանչյուր կետ։ 

Դառնալով պրեմիում քարատապան և ներդնելով 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով ավանդ՝ կարող եք սպասարկվել պրեմիում սրահում ու ստանալ բացառիկ բանկային ծառայություններ։ 

Ձեզ կցված անհատական մենեջերը շատ արագ կհասկանա՝ ինչ բանկային ծառայությունների կարիք ունեք, և կառաջարկի լավագույն լուծումները։ Այս արտոնություններից, ի դեպ, կարող են օգտվել նաև Պրեմիում փաթեթի սեփականատերերի ընտանիքի անդամները, ում տրամադրվում են լրացուցիչ քարտեր։

Ինչ վերաբերում է զարգացման հեռանկարներին, ապա նշեմ, որ մեր ծառայության հանդեպ հետաքրքրությունը գնալով աճում է, դրա մասին է վկայում հաճախորդների քանակի դինամիկ աճը թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանի սահմաններից դուրս։ IDBank-ն այս առումով հավակնոտ ծրագրեր ունի․ մենք զարգացնելու ենք հատուկ պրոդուկտային շարք, կատարելագործելու ենք սպասարկման մոդելը և արտոնությունների ծրագիրը: Համոզված ենք, որ մեր սիրելի գործընկերները շատ են հավանելու և նոր կոնցեպտը և սպասարկման առավելությունները:

Մեր հաճախորդի հետ համագործակցության հիմքում ընկած են երկարաժամկետ ու անհատական, անվտանգ և ապահով գործընկերության սկզբունքները։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում