Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ է կառուցվում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառուցվում է Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 556 մլն դրամ է, որից 361 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Արդյունքում 580 տնտեսություն կապահովվի գազամատակարարմամբ:     

 

 

Հայերեն العربية Español