Հարիսը Նեթանյահուին ասել է, որ ժամանակն է ավարտել Գազայում պատերազմը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել շուտափույթ կերպով հասնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ հրադադարի և վերադարձնել Գազայում պահվող պատանդներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Հարիսը կրկնել է իր վաղեմի և անխախտ հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը և իսրայելցիներին։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ԱՄՆ վարչակազմի աշխատանքը՝ երաշխավորելու, որ Իսրայելը կարողանա պաշտպանվել «Իրանի կողմից եկող սպառնալիքներից և Իրանի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումներից»։

Նախքան Հարիսի հետ բանակցություններ վարելը Նեթանյահուն հանդիպել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ 

Մերձավոր Արևելք

Բայդենը Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ շեշտել է հնարավորինս շուտ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ԱՄՆ փոխնախագահը լավատեսորեն է արտահայտվել հնարավոր գործարքի մասին։

«Գործարքի շուրջ համաձայնության հասնելու բանակցություններում հուսալի տեղաշարժ կա։ Եվ ինչպես քիչ առաջ ասացի վարչապետ Նեթանյահուին, ժամանակն է կնքել գործարքը», - Հարիսի խոսքերն է մեջբերում The Associated Press-ը։

Նա նաև մտահոգություն է հայտնել Գազայում տիրող ծանր հումանիտար իրավիճակի առնչությամբ։

«Այն, ինչ տեղի է ունեցել Գազայում վերջին ինը ամիսների ընթացքում, ավերիչ է: Մահացած երեխաների և հուսահատ, քաղցած մարդկանց պատկերները, որոնք փախչում են՝ անվտանգություն գտնելու, երբեմն տեղահանվում են երկրորդ, երրորդ կամ չորրորդ անգամ։ Մենք չենք կարող աչք փակել այս ողբերգությունների վրա: Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ անտարբեր դառնանք այս տառապանքի նկատմամբ: Եվ ես չեմ լռելու», - ասել է Հարիսը։

Հուլիսի 24-ին Նեթանյահուն ելույթ էր ունեցել ԱՄՆ Կոնգրեսում։

Մերձավոր Արևելք

Նեթանյահուն ԱՄՆ կոնգրեսի առջև ելույթում խոստացել է «լիակատար հաղթանակ» տանել Գազայում և քննադատել է ցուցարարներին

 

Հայերեն Français

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ