Քաղաքականություն

Կիպրոսի ԱԳՆ-ն նշանակալի քայլ է համարում ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Կիպրոսի ԱԳՆ-ն նշանակալի քայլ է համարում ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգնություն հատկացնելու և Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու՝ ԵՄ խորհրդի որոշումներին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հրապարակում է արվել Կիպրոսի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։ 

«Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից օգնություն հատկացնելու և վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսություն սկսելու որոշումները նշանակալի քայլեր են ԵՄ-Հայաստան հարաբերություններում։  Կիպրոսը կշարունակի աշխատել ԵՄ-ի իր գործընկերների հետ՝ Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերությունների ուղղությամբ՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում