Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման արարողությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուլիսի 24-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար