Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

4 րոպեի ընթերցում

 ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 20-21-ին Դիլիջան քաղաքում անցկացրել է «Արհեստների 2-րդ միջազգային փառատոն»-ը։

Փառատոնին մասնակցել են շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և արտերկրից (Լատվիա, Սերբիա, Ռուսաստան, Վրաստան, Բուլղարիա, Իրան):  Երկու օր շարունակ Դիլիջանը դարձել էր արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական մի վայր: Փառատոնի շրջանակում Դիլիջանի քաղաքային այգում ներկայացված գորգագործության, ասեղնագործության, ժանեկագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության, դարբնության և այլ ժողովրդական արհեստների  հարուստ մշակույթը ներկայացնող տաղավարներում այցելուները ծանոթացել են Հայաստանի և այլ երկրների ժողովուրդների արհեստագործական յուրօրինակ ավանդույթներին, մասնակցել վարպետաց դասերին, ճաշակել տարբեր ժողովուրդների ազգային խոհանոցի ամենահամեղ ու բազմազան ուտեստները,  հնարավորություն ունեցել իրենց հետ տանելու հուշանվերներ՝ աջակցելով ժողովրդական վարպետներին:

Արհեստների երկրորդ միջազգային փառատոնի բացմանը ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:   

Նախարարը թանգարանի տնօրեն Լուսինե Թորոսյանի ուղեկցությամբ շրջել է տաղավարներով, ծանոթացել հայ և արտերկրի վարպետների պատրաստած ձեռագործ աշխատանքներին։ Ողջունելով փառատոնի մասնակիցներին ու հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է ժողովրդական արհեստների ու արվեստների կարևորությունը՝ որպես մեր ինքնության ու մշակույթի կարևոր արժեքներ: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրինությանը՝ կարևոր գործունեության համար: 

Թանգարանի տնօրեն Լուսինե Թորոսյանն շնորհակալություն հայտնելով մասնակից բոլոր վարպետներին համագործակցության համար՝ իր ելույթում նշել է, որ Արհեստների միջազգային փառատոնը մոտ ապագայում կդառնա Հայաստանի այցեքարտերից մեկը:

Փառատոնի շրջանակում հուլիսի 20-ին և 21-ին ելույթ են ունեցել «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը, «Գաթա բենդ» խումբը, թանգարանի «Մանել» երգչախումբը, «Վարը վարենկ» կրթամշակութային կազմակերպությունը, ներկայացվել են լարախաղացություն, մանկական ներկայացումներ, ստվերների թատրոն, ինչպես նաև ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես։

Առանձին տաղավարներով փառատոնին մասնակցել են նաև Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի, Դիլիջանի և Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանները, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, ինչպես նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը: 

«Արհեստների միջազգային փառատոնը» ՀՀ համայնքներում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու արժևորմանն ուղղված կարևոր նախաձեռնություն է, որն իրականացվում է ամեն տարի ՀՀ որևէ մարզում՝ նպաստելով համայնքների ներգրավվածությանը, ոլորտի անհատ վարպետների և կազմակերպությունների միջև համագործակցության ձևավորմանը, մշակութային զբոսաշրջության զարգացմանը:

Հայերեն Français Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին