Քաղաքականություն

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին ԵՄ խորհրդի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը ողջունել է ԵՄ խորհրդի կողմից Հայաստանի զինված ուժերին աջակցություն տրամադրելու մասին որոշման ընդունումը։                    

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԳ նախարար Վելդկամպի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ողջունում եմ ԵՄ խորհրդի կողմից այս աջակցության միջոցների ընդունումը՝ ի աջակցություն Հայաստանի զինված ուժերի։

Սա առաջին դեպքն է, երբ Եվրոպական միությունը որոշել է աջակցել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Կարևոր քայլ՝ ուղղված երկրի դիմակայունության ամրապնդմանը», - գրել է ԱԳ նախարար Վելդկամպը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում