Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

5 րոպեի ընթերցում

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Դասընթացներին մասնակցում է շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից:

Նրանցից մեկը Լուսինե Ազատյանն է. նա ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախը, որը քաղաքում միակ հայկական կիրակնօրյա դպրոցն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, մասնագիտությամբ ծրագրավորող Լուսինե Ազատյանը 30 տարի է՝ ապրում է Մինսկում, հայերեն դասավանդում է 17 տարի:

«Շատ պատահական է ստացվել իմ՝ դպրոցում աշխատելը: Պետք է որոշ ժամանակ փոխարինեի մանկապարտեզի դաստիարակչուհուն: Այդ ընթացքում դպրոցի ղեկավարությանը դուր եկավ՝ ինչպես եմ աշխատում, և ինձ առաջարկեցին դասավանդել մայրենի»,- պատմում է ուսուցչուհին: 

Սփյուռքահայ ուսուցչուհին Հայաստանում վերապատրաստման ծրագրի մասնակցել է  նաև 2011 թ.-ին, և սա նրա երկրորդ փորձառությունն է. մասնակցում է «Ուսուցում մեկօրյա դպրոցում» դասընթացի շրջանակում: 

Հայորդաց դպրոցում, որտեղ աշխատում է Լուսինե Ազատյանը, այժմ սովորում է 4-16 տարեկան 60 երեխա՝ 7 խմբով. «Աշխատում ենք այնպիսի բաժանում անել, որ յուրաքանչյուր խմբում նույն տարիքի և, եթե հնարավոր է, իմացության նույն մակարդակի երեխաներ ներառվեն՝ խուսափելով խառը դասարաններից: Դասավանդում ենք մայրենի, երգ, պար, հայոց պատմություն»: Դասագրքերի վերաբերյալ նա նշում է, որ այդ առումով կարծես թե որևէ խնդիր չի առաջանում. ԿԳՄՍ նախարարությունն ապահովում է անհրաժեշտ գրականությունը, թեև ցանկը մշտապես կարելի է համալրել նոր գրքերով: 

Հայաստանից դուրս հայերենի դասավանդման հիմնական խնդիրը, ըստ ուսուցչուհու, լեզու չիմանալն է: «Խառնամուսնությունները հաճախադեպ են դարձել, և ընտանիքներում հայերեն գրեթե չեն խոսում, իսկ շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ լեզու սովորելը բարդ է»,- ասում է ուսուցչուհին: 

Այդուհանդերձ, մանկավարժը վստահեցնում է՝ երեխաները սիրով են հաճախում դպրոց, որովհետև այնպիսի մթնոլորտ է ստեղծված, որ ոչ թե դպրոց են գնում, այլ ընտանիք: 

«Կան երեխաներ, որ 200 կմ ճանապարհ են անցնում դպրոց հասնելու համար, և դա անում են անտրտունջ,- ասում է Լուսինե Ազատյանը և հպարտությամբ հավելում,- հաճախ  լինում  են նաև դեպքեր, երբ խառը ընտանիքներում հենց բելառուս մայրիկներն են  իրենց երեխաներին բերում հայերեն սովորելու: Կան մայրիկներ, որոնք ևս ցանկություն են հայտնել սովորելու»: 

Նա պատմում է, որ դպրոցում տարիքով ամենամեծ սովորողը եղել է աշակերտներից մեկի պապիկը, որը 60 տարեկան էր և պատկառելի ճանապարհ էր անցել. գիտնական էր՝ ուներ ակադեմիկոսի կոչում: Թոռնիկին հայկական դպրոց բերելիս  նա որոշել է լրացնել տարիների բացը և սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ: «Թեև ապրում ենք օտար միջավայրում, ու միշտ չէ, որ տարբեր խոչընդոտների պատճառով հաջողվում է հայերեն սովորել, բայց հայրենիքից հեռու գալիս է մի տարիք, երբ զգում ես մայրենի լեզվի կարիքը ու այդ բացը լրացնելու պահանջ ես ունենում: Հենց այդ ներքին պահանջից դրդված էլ շատ մեծահասակներ հայերեն սովորելու ցանկություն են հայտնում»,- նշում է ուսուցչուհին: 

Խոսելով Հայաստանում վերապատրաստումների մասին՝ ուսուցչուհին ընդգծում է՝ ծրագիրը բավականաչափ բարելավված է, դասընթացները կիրառական են, մեթոդները՝ ժամանակակից, ընտրված է լավ դասախոսական կազմ:

«Ծրագրի ավարտից հետո վերադառնալու եմ՝ հարստացած նոր գիտելիքով, մեթոդական նոր հմտություններով և ինձ հետ տանելու եմ նոր լիցքեր՝ փոխանցելու մեր հայրենակիցներին»,- խոսքը եզրափակում է ուսուցչուհին:

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը մեկնարկել է հուլիսի 1-ից և կշարունակվի մինչև հուլիսի 26-ը:

 

Էստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումները

Քաղաքականություն

Էստոնիան ողջունել է Հայաստանին աջակցելու և վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ ԵՄ որոշումները

Երևանի Օղակաձև այգում անցկացվել են սթրիթբոլի և սքեյթի մրցումներ

Սպորտ

Երևանի Օղակաձև այգում անցկացվել են սթրիթբոլի և սքեյթի մրցումներ

ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Երևանի Արամ Խաչատրյան փողոցում կատարված սպանության փորձի դեպքով

Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Երևանի Արամ Խաչատրյան փողոցում կատարված սպանության փորձի դեպքով

ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ

Ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Երևանի Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի

Երևան

Ճանապարհի նորոգման համար հուլիսի 23-ից օգոստոսի 23-ը Երևանի Սասունցի Դավթի փողոցը փուլ առ փուլ միակողմանի կփակվի

Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Հայտարարություններ

Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը

Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները

Իրավունք

Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Արտաքին քաղաքականություն

ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները

Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը

Քաղաքականություն

Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

Տնտեսություն

ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում