Իրան

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան հուսով է, որ Իրանն «ավելի կառուցողական դեր» կխաղա Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության ապահովման և միջազգային հանրության հետ համագործակցության խթանման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

«Կողմերը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքի իրադրության շուրջ: Վարչապետ Կիսիդան մեծ հույս է հայտնել, որ Իրանն ավելի կառուցողական դեր կխաղա Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության ուղղությամբ և միջազգային հանրության հետ համագործակցության խթանման համար», - նշված է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ:

Բացի այդ, ըստ հաղորդագրության, երկու ղեկավարները քննարկել են Իրանի միջուկային խնդիրը, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։ 

Կիսիդան, իր հերթին, հայտարարել է երկկողմ կապերի զարգացման համար աշխատելու մտադրության մասին՝ հիմնված «ավանդական բարեկամական հարաբերությունների վրա»։

Մասուդ Փեզեշքիանը հաղթել է Իրանում հուլիսի 5-ին կայացած արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում, որը նշանակվել էր երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարում զոհվելուց հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում