Քաղաքականություն

Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել

1 րոպեի ընթերցում

Իլոն Մասկն առաջարկում է ԱՄՆ նախագահի թեկնածուների համար տարիքային վերին շեմ սահմանել

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահի թեկնածուների համար անհրաժեշտ է տարիքային վերին շեմ սահմանել, որից հետո նրանք չեն կարող ընտրվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում գրել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։

«Այո, պետք է լինի առավելագույն տարիքը»,-գրել է նա իր միկրոբլոգում՝ մեկնաբանելով օգտատերերից մեկի գրառումը, որը հարց է տվել, թե ի՞նչու չկա տարիքային վերին շեմ Սպիտակ տան ղեկավարի համար:

ԱՄՆ Սահմանադրությունը սահմանում է նախագահի պաշտոնը ստանձնելու միայն ստորին տարիքային շեմը՝ 35 տարեկան, վերին շեմ սահմանված չէ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում