Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն ու Եվրամիությունը բանակցում են գործընկերության նոր օրակարգի շուրջ․ կլինեն նոր ու կարևոր տարրեր, որոնք կօգնեն Հայաստանի անվտանգությանն ու ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցությանը, կնպաստեն երկրի դիմադրողականությանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ելույթ ունենալով Մատենադարանում մեկնարկած Հայագիտության միջազգային կոնգրեսի ժամանակ։ 

«Ուզում եմ նաև ընդգծել, որ Եվրամիությունը ներգրավված է այս տարածաշրջանում խաղաղությանն ու կարգավորմանը աջակցելու գործում: Եվ, մասնավորապես, ուզում եմ ընդգծել, թե որքանով ենք մենք պաշտպանում Հայաստանի ինքնիշխանությունը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք դիտորդական առաքելություն ենք տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որը հատկապես նպաստում է սահմանային տարածքներում մարդկային անվտանգության ապահովմանը։ Այս համատեքստում ուզում եմ նաև տեղեկացնել, որ Եվրամիությունը եղել է Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու առաջնագծում։ Մենք ավելացրել ենք մեր աջակցությունը անցյալ տարվա աշնանից: Այս գործընթացի սկզբում մենք տրամադրել ենք ավելի քան 20 միլիոն եվրոյի աջակցություն և մարդասիրական օգնություն: Եվ հիմա մենք աջակցում ենք բնակարանաշինությանը, զբաղվածությանը և մի շարք որոշումներ ենք ընդունում, որոնցով պատրաստվում ենք փախստականների ինտեգրման համար մեր բյուջետային աջակցությունը ՀՀ Կառավարությանը հասցնել մինչև 40 միլիոնի», - ասաց ԵՄ դեսպանը՝ հավելելով, որ 2024 թվականի ապրիլի 5-ին Եվրամիությունը հայտարարել է Հայաստանի դիմակայունության և աճի համար 270 միլիոն եվրոյի օգնություն հատկացնելու մասին։ 

Վասիլիս Մարագոսը նաև խոսեց ԵՄ-ի կողմից Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերի և այնտեղ կատարվող ներդրումային նախագծերի մասին։ 

Հայերեն فارسی Русский 中文

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բրազիլի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Իսլանդիան նախատեսում է օրենքով արգելել կետերի որսը

Վարչապետը Փարիզում մասնակցում է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

Ինչու է Հայաստանը մասնակցել PISA հետազոտությանը․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 100 հազար միգրանտ

PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍՆ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը չնախատեսված այց է կատարել Բարձրաշենի դպրոցի շինարարության հրապարակ

Դավիթ Կարապետյանն ու Հենրիկա Մոշիցկա-Դենդիսը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական համագործակցությունը

Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքներին

Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ