Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

7 րոպեի ընթերցում

Բաթումի

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանդարինի անուշ բույր, Սև ծովի տեսարանով բացվող ֆանտաստիկ մայրամուտ, հարուստ բուսականություն, անմահական գինիներ ու չկրկնվող խոհանոց․ այս ամենը հարևան Վրաստանի մասին է, որը փորձել ենք բացահայտել նոր գույներով:

Հայաստանում Վրաստանի դեսպանության և Վրաստանում Աջարիայի Ինքնավար Հանրապետության զբոսաշրջության դեպարտամենտի կազմակերպած մեդիաշրջագայության ընթացքում լրագրողները, որոնց թվում էր նաև «Արմենպրես»-ի թղթակիցը, այցելել են Վրաստանի ամենագեղեցիկ անկյուններից մեկը՝ Աջարիա, որի վարչական կենտրոնը Բաթումին է:

Շատերի մոտ տպավորություն է, որ Բաթումին առաջարկում է միայն ծովափնյա հանգիստ, բայց բուսականությամբ հարուստ Աջարիան շատ բան ունի առաջարկելու և զարմացնելու հանգստի տարբեր տեսակներ նախընտրող զբոսաշրջիկներին:

Հին ու նոր քաղաքների միաձուլումը 

Այստեղ կարելի է նախ հիանալ Սև ծովի գեղեցկությամբ ու վայելել ծովի թարմ ու անուշ բույրը՝ նավարկելով արագընթաց կամ դանդաղընթաց նավերով, զբոսնել քաղաքով ու հիանալ հին և նոր քաղաքների միաձուլմամբ, մշակութային հուշարձաններով, ավանդական խոհանոցով, էքստրեմալ տուրիզմով, գինիների լայն տեսականիով և վրացիների  մեծ հյուրընկալությամբ:

Քաղաքի սրտում գտնվող Բաթումիի ամենամարդաշատ, ամենագեղեցիկ ու հրապուրիչ վայրերից մեկը՝ «Պիացա» հրապարակն, անմիջապես աչքի է ընկնում  իր յուրահատուկ և հետաքրքիր ճարտարապետությամբ: Այնտեղ հնարավոր եղավ վայելել վրացական ոգով պարային բեմադրություն: Հետաքրքիր ճարտարապետությամբ և հարուստ պատմությամբ շինություններ Բաթումիում շատ կհանդիպեն, ինչին զուգահեռ քաղաքի մյուս հատվածում զարգանում է նոր ճարտարապետությունը՝ ժամանակակից երկնաքերերով:  Քաղաքում զբոսնելիս անհնար է չհրապուրվել ցիտրուսային ծառերի պտուղների՝ մանդարինների ու լիմոնների բույրով, ինչն  անմիջապես  տեղափոխում է մանկություն: 

Բաթումիի հայկական հետքը 

Բաթումիում, իհարկե, չէր կարող անտարբեր թողնել հայկական հետքը. Սուրբ Փրկիչ Հայ Առաքելական եկեղեցու նախնական փայտյա շենքը Բաթումիում կառուցվել է 1874 թվականին, սակայն հետագայում փայտյա կառույցն ապամոնտաժվել է, և նույն տեղում 1887-1898 թվականներին քաղաքի հայ համայնքի և հայտնի նավթարդյունաբերող և գործարար Ալեքսանդր Մանթաշովի ջանքերով կառուցվել է եկեղեցու քարե շենքը: Խորհրդային կարգերի հաստատումից հետո եկեղեցին փակվում է, և շենքը գործում է իբրև աստղացուցարան: 1992 թվականին եկեղեցին վերադարձվում է հայ համայնքին: Այն սկսել է գործել 1995 թվականից:

Աջարիայի պատմության վկաները

Աջարիայի բուսականությանն ու կենդանական աշխարհին, տեղացիների կյանքին, հայտնագործություններին, զարդերին, ազգային հագուստին և մշակույթին ծանոթանալու համար միանշանակ պետք է այցելել Խարիթոն Ախվլեդիանիի  թանգարան, որտեղ կգտնեք նաև հին հայկական եզակի մատյաններ, իսկ արվեստի գործերի շարքում՝ Այվազովսկու հայտնի կտավներից մեկը: 

Իսկ երկրի պատմական իրադարձություններին ձեզ ավելի մոտ կտանեն Աջարիայի երկու հնագույն ամրոցները՝ Պետրան և Գոնիո-Ափսարոսը։ Ծովի մակարդակից 440 մ բարձրության վրա 535 թվականին  կառուցված Պետրա ամրոցից կվայելեք Սև ծովի հիանալի տեսարանը և բուսական աշխարհը: Իսկ Գոնիո-Ափսարոս ամրոցում կգտնեք պեղումների արդյունքում հայտնաբերված պատմական իրեր ու փաստեր:

Բնության, քայլարշավների սիրահարներն անպայման պետք է այցելեն տեղի Բուսաբանական այգի, որտեղ կտեսնեն հազվագյուտ բույսեր՝ ծառերի ու ծաղիկների ամենալայն տեսակները: Էքստրիմի սիրահարները կարող են ուղևորվել Մթիրալա ազգային պարկ, որտեղ ոտք դնելով՝ կթվա, թե հայտնվել եք ջունգլիներում, որ հաճախ տեսել եք տարբեր ֆիլմերում:

Բաթումիի հայտնի ծովամթերքի շուկան

Ասում են՝ երկրին լավ ծանոթանալու համար պետք է անպայման այցելել տեղի շուկաներ, իսկ հասնել Բաթումի և չշրջել տեղի ծովամթերքի շուկայում, ուղղակի անթույլատրելի է: Ի դեպ, դուք հնարավորություն ունեք ձեր նախընտրած ծովամթերքը գնել և շուկային կից «Ֆիշլանդիա» ռեստորանում խնդրել, որ այն պատրաստեն ձեր նախընտրած ձևով:

Բեսլեթի կամ Թամարա թագուհու կամուրջ

Գոնիոյի ամրոց այցելելիս չմոռանաք գնալ՝ տեսնելու Թամարա թագուհու յուրահատուկ կամուրջը: Այն ճարտարապետական հուշարձան է՝ կառուցված Բասլետկա գետի վրա։Կամուրջը կառուցված է կրաքարի աղյուսներից, որոնց բարձրությունը գետնից 13 մետր է։ Հին օրերում կամուրջն ունեցել է ռազմավարական լուրջ նշանակություն։ 

Բաթումիում շատ են նաև գեղատեսիլ ջրվեժները. անպայման այցելեք երկու ամենահայտնի ջրվեժները՝ Միրվեթին և Մախունթսեթին, վայելեք բնության մեջ թաքնված հրաշք տեսարանները, լուսանկարվեք և ունեցեք բնության մեջ թաքնված հրաշք տեսարաններով անկրկնելի  կադրեր:

Խոհանոց, երգ ու պար

Վրացական անմիջականության  ու հյուրընկալության շունչն անմիջապես կզգաք սեղանի շուրջ: Լրագրողական խմբին հյուրընկալողները հնարավորություն տվեցին մտերմիկ միջավայրում վայելել վրացական գինին, տարբեր ուտեստներ և ազգային երգ ու պար: Շատ հետաքրքիր է, որ Աջարիայում երաժիշտները սիրում են հյուրերի հետ նստել սեղանի շուրջ, զրուցել,  որի ընթացքում ներկայացնում են երգի բովանդակությունը և շեշտում, որ փորձում են չաղավաղել ավանդական երգերն ու կատարել այնպես, ինչպես դրանք փոխանցվել են սերնդեսերունդ: Իսկ վրացական խենթացնող գինիների ու ավանդական խոհանոցի մասին խոսելն ու նկարագրելն ավելորդ է. դա պետք է անձամբ  փորձել և վայելել:

Իսկ վերջում Բաթումիի հին ու նոր հատվածները միասին վայելելու համար անպայման նստեք ճոպանուղի, նավարկեք ու բաց մի թողեք ծովային էքստրիմի այլ հնարավորություններից օգտվելու բոլոր շանսերը:

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Բաթումի

Գայանե Գաբոյան 

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի 

Հայերեն English ქართული

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը