Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

6 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն հուլիսի 17-ին այցելել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակ, ծանոթացել 2023 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին: Գրասենյակ այցին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, այցի շրջանակում «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ղեկավար Սոնա Հարությունյանը ներկայացրել է կատարված հիմնական աշխատանքները:

Ծրագրի համակարգող Անի Հովսեփյանը ներկայացրել է գրասենյակի աշխատանքներն՝ ըստ ուղղությունների և ձեռք բերված արդյունքների։

Նշվել է, որ 2023 թվականից 2024 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում վերաթողարկվել է www.creativeeurope.am կայքէջը, ստեղծվել են էջեր սոցիալական հարթակներում՝ Facebook, Instagram, LinkedIn: Ավելի քան 80 կազմակերպության և անհատ ստեղծագործողների հետ տեղի են ունեցել անհատական հանդիպումներ, ստեղծվել է պարբերաբար թարմացվող տեղեկատվական բազա (թանգարաններ, փառատոններ, թատրոններ, գրադարաններ, հրատարակիչներ, արվեստի գործիչներ և այլն)։

Ըստ աղբյուրի՝ նշյալ ժամանակահատվածում մոտ 10 հայտադիմում է ներկայացվել ԵՄ «Մշակույթ» բաժնի համագործակցության միջին և մեծ նախագծերին, «Culture moves Europe» անհատական շարժունակության ծրագրով ներկայացվել է 30 խմբային և անհատական հայտ։ Մասնակցություն է ապահովվել նաև Եվրոպական փառատոնների ասոցիացիաների դրամաշնորհին, ներկայացվել է 3 հայտ: Հայաստանից հաղթել է «Երևան մյուզիք ուիք» նախագիծը։ Ամփոփվել են նաև 2024 թվականի Perform Europe ծրագրի արդյունքները: Կատարողական արվեստի 42 գործընկերության շուրջ 2,1 միլիոն եվրոյի աջակցություն կտրվի՝ տարատեսակ ծրագրեր իրագործելու և «Ստեղծագործ Եվրոպայի» երկրներում կատարողական արվեստի գործերի տարածման նպատակով:

Նշվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին կատարած աշխատանքի և գործադրած ջանքերի համար: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակությանն՝ ի դեմս դեսպան Վասիլիս Մարագոսի, արդյունավետ համագործակցության համար, որի շնորհիվ եվրոպական ամենատարբեր հարթակներում ապահովվում է Հայաստանի մասնակցությունը:

«Առաջընթացն իսկապես նկատելի է, ինչը շատ կարևոր է: Առաջնային ենք համարում ավելի մեծ թվով մասնակցության հայտերի ներկայացումը և այս առումով պետք է հասկանանք, թե որոնք են այն հիմնական մարտահրավերներն ու խնդիրները, որոնց բախվում են ծրագրերին դիմողները»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ նախարարությունը պատրաստակամ է քննարկելու այս ուղղությամբ  աջակցության բարելավումը, որն էլ ավելի կընդլայնի ծրագրին Հայաստանից մասնակցության հնարավորությունները և կապահովի  ավելի բարձր մասնակցություն մարզերից։ 

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև երիտասարդ ստեղծագործողների և խմբերի կողմից ներկայացվող ծրագրերի և նախաձեռնությունների՝ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարությանը համահունչ լինելը:

«Առաջնային է ավելի մեծ թվով ստեղծագործողների ներգրավվածությունը և մասնակցության ապահովումը: Ընդ որում, մասնակիցները միևնույն թեմայի շուրջ կարող են համատեղ հայտ մշակել, ինչը, կարծում եմ, կբարձրացնի հաղթելու հնարավորությունները»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեղեկացմամբ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը ևս ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով մշակույթի ոլորտում Հայաստանի հետ համագործակցության արդյունավետությունը:

««Ստեղծագործ Եվրոպայի» գրասենյակների աշխատանքներն ուղղված են նպաստելու եվրոպական մշակութային տարածքում միջմշակութային կապերի զարգացմանը, ծրագրի մասին տեղեկացվածության բարձրացմանը, մշակութային կառույցների և անհատների կարողությունների զարգացմանը, գործընկերային կապերի հաստատմանը: Վստահ եմ՝ համատեղ աշխատանքի արդյունքում կնպաստենք այս նպատակների իրականացմանը»,- ասել է Վասիլիս Մարագոսը:

Գերատեսչության ներկայացմամբ՝ «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակը գործում է 2023 թվականից՝ «ՀՀ և ԵՄ միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին (2021-2027) Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի հիման վրա, որը վավերացվել է 2022 թ. դեկտեմբերին:

Օգոստոսի 1-ին մեկնարկելու է «Culture moves Europe» ծրագրի մասնակիցների նոր կանչը: Ծրագիրը տրամադրում է շարժունության դրամաշնորհներ արվեստագետներին և մշակույթի ոլորտի մասնագետներին՝ ճարտարապետության, մշակութային ժառանգության, դիզայնի և նորաձևության, գրական թարգմանության, երաժշտության, կատարողական արվեստի և վիզուալ արվեստի ոլորտներում:

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Իրավունք

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Վարչապետ

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթով է հանդես եկել Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում Հայաստանի և Նեպալի կազմակերպած միջոցառմանը

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Մարզեր

Հրշեջ-փրկարարները Արմավիր քաղաքում բնակարանի հրդեհ են մարել, 3 քաղաքացի տարհանվել է

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

Իրավունք

Ոստիկանությունը ներկայացրել է մարզերում ուժեղացված ծառայության արդյունքները

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում