Գերմանիան 2025 թվականին երկու անգամ կկրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան 2025 թվականին Ուկրաինային ռազմական աջակցության համար հատկացվող միջոցները 2024 թվականի համեմատությամբ կկրճատի երկու անգամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

Ըստ 2025 թվականի բյուջեի նախագծի՝ Գերմանիայի կառավարությունը Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը կկրճատի մինչև չորս միլիարդ եվրո՝ 2024 թվականի մոտավորապես ութ միլիարդ եվրոյի փոխարեն:

Գերմանիայի զինված ուժերի պահուստները, ըստ Reuters-ի, սպառվել են Կիևին զենքի մատակարարումների պատճառով։ Բեռլինը Կիևին է տրամադրել երեք Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր՝ Գերմանիայում այդ համակարգերի թիվը նվազեցնելով մինչև 9-ի։ 

Ըստ հրապարակման՝ չնայած Ուկրաինային ռազմական օգնությունը կկրճատվի, Գերմանիան 2025 թվականին կբավարարի ՆԱՏՕ-ի պահանջը՝ պաշտպանական ծախսերին ուղղելու ՀՆԱ-ի 2 %-ը, որը կազմում է 75,3 մլրդ եվրո։ 

Հայերեն English Русский

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ