Դեպի Հայաստան և Հայաստանից դրամական փոխանցումները կտրուկ պակասել են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մայիսին Հայաստանում ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրճատվել են 44 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման ցուցանիշ է ներկայացրել Համաշխարհային բանկը: 

Դա պայմանավորված է եղել դեպի Հայաստան ֆինանսական ներհոսքերի 34 տոկոսով նվազելու հանգամանքով: Նշվում է, որ Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքը մայիսին կրճատվել է 55 տոկոսով (նախորդ տարվա նույն ամսվա համեմատ)՝ հանգեցնելով ընդհանուր ծավալի զգալի նվազմանը: Փոխարենը, մայիսին ԱՄՆ-ից ֆինանսական ներհոսքերն աճել են 4 տոկոսով, իսկ ապրիլին գրանցվել է 14 տոկոս ցուցանիշ: 

Գարնան երկրորդ ամսին դեպի արտերկիր դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել է 12 տոկոսով: Հայաստանից Ռուսաստան ֆինանսական հոսքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 17 տոկոսով:

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին