ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիության խորհուրդը երկարաձգել է սահմանափակող միջոցները Իրանի նկատմամբ՝ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին ենթադրյալ աջակցության հետ։ Պատժամիջոցների երկարաձգումը ԵՄ-ում պատճառաբանել են նաև Մերձավոր Արևելքում և Կարմիր ծովի շրջանում գործող զինված կազմավորումներին Իրանի ցուցաբերած աջակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։

Պատժամիջոցները երկարաձգվում են մինչև 2025 թ․ հուլիսի 27-ը։ Գործող միջոցները նախկինի նման կվերանայվեն ամեն տարի։

Ըստ հաղորդագրության՝ ներկայում պատժամիջոցների ռեժիմը տարածվում է 12 ֆիզիկական և 9 իրավաբանական անձանց վրա։ 

Պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց հաշիվները ԵՄ-ում սառեցվում են, արգելվում է ֆինանսական միջոցների տրամադրումը նրանց՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն։ Բացի այդ, ֆիզիկական անձանց նկատմամբ կիրառվում է ԵՄ մուտքի արգելք։

Հայերեն فارسی Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում