Բայդենը կարծում է, որ Կիևի կողմից ամերիկյան զենքերով Մոսկվային հարվածելն իմաստ չունի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ իմաստ չունի Կիևին թույլ տալ ամերիկյան զենքերն օգտագործել Մոսկվային կամ Ռուսաստանի տարածքի խորքերը հարվածելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն ամփոփող մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին թույլ է տվել ամերիկյան զենքերն օգտագործել սահմանափակ ձևով, Ռուսաստանի սահմանի մոտ։

«Եթե նա (Զելենսկին) ունենար հնարավորություն հարվածելու Մոսկվային, հարվածելու Կրեմլին, արդյո՞ք դա իմաստ կունենար, - ասել է ԱՄՆ նախագահը։ - Հարցն այն է, թե ինչպես լավագույնս օգտագործել նրա մոտ եղած զենքը, որը մենք մատակարարում ենք»։

Բայդենն արձանագրել է, որ Միացյալ Նահանգներն ավելի վաղ Կիևին է տրամադրել  HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և այլ զինատեսակներ։

ՆԱՏՕ-ի անդամները տարբեր մոտեցումներ են որդեգրել Կիևի կողմից արևմուտքի մատակարարած զենքերի օգտագործման առումով։ Որոշ երկրներ հայտարարել են, որ Կիևը կարող է դրանք օգտագործել Ռուսաստանի խորքում թիրախներին հարվածելու համար։ ԱՄՆ-ն թույլ է տվել իր զենքերն օգտագործել միայն Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով, այն թիրախների դեմ, որոնց միջոցով իրականացվում են ռազմական գործողություններ Ուկրաինայում։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Զելենսկին դաշինքի անդամներին կոչ էր արել վերացնել Ռուսաստանում գտնվող թիրախների դեմ հեռահար զենքերի օգտագործման սահմանափակումները՝ նշելով, որ դա կփոխի Մոսկվայի հետ պատերազմի ընթացքը։ 

ՆԱՏՕ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովը Վաշինգտոնում կայացել է հուլիսի 9-11-ը։

Միացյալ Նահանգներ

Բայդենի մամուլի ասուլիսն առանց սայթաքումների չի անցել

 

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում