Ուկրաինան և Ռումինիան անվտանգության ոլորտում համաձայնագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան և Ռումինիան անվտանգության ոլորտում 10-ամյա համաձայնագիր են կնքել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters–ը՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահի գրասենյակին: 

«Համաձայնագրի առանձնահատկությունը Սևծովյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդման նպատակով համագործակցության կոնկրետ կետերն են»,–ասվում է Ուկրաինայի հայտարարության մեջ: 

 

Հայերեն Русский