Սպորտ

Սերգեյ Կոպիրկինը Ծաղկաձորում հանդիպել է ՌԴ թենիսի հավաքականների մարզիկների և մասնագետների հետ

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Կոպիրկինը Ծաղկաձորում հանդիպել է ՌԴ թենիսի հավաքականների մարզիկների և մասնագետների հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ծաղկաձորում հանդիպել է ՌԴ թենիսի հավաքականների մարզիկների և մասնագետների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Հանդիպումը տեղի է ունեցել Ծաղկաձորի գլխավոր մարզական համալիրում։

«ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանի և Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Շամիլ Տարպիշչևի հետ քննարկվել են հայ-ռուսական մարզական փոխգործակցության զարգացման հեռանկարները»,-նշված է հաղորդագրության մեջ։ 
  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում