Աշխարհ

Կանադան հայտարարել է Ուկրաինային 367 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ տրամադրելու մասին

1 րոպեի ընթերցում

Կանադան հայտարարել է Ուկրաինային 367 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ տրամադրելու մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի իշխանությունները Կիևին կտրամադրեն լրացուցիչ 500 միլիոն կանադական դոլարի (367 միլիոն ԱՄՆ դոլարի) չափով ռազմական օգնության փաթեթ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է CBC պարբերականը։

Օգնության մասին հայտարարվել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի երկկողմ հանդիպումից հետո։ 

Այս փաթեթը կգումարվի 4 միլիարդ դոլարի ռազմական օգնությանը, որը Կանադան խոստացել կամ արդեն տրամադրել է Ուկրաինային։ Ֆինանսավորման մեծ մասը կուղղվի ՆԱՏՕ-ի նախաձեռնության միջոցով, որով Ուկրաինան կստանա 40 միլիարդ եվրոյի օգնություն։ 

Միևնույն ժամանակ Կանադան հայտարարել է, որ կընդլայնի վերապատրաստման ծրագիրն ուկրաինացի օդաչուների համար, որոնք սովորում են արևմտյան ռազմական ինքնաթիռներ կառավարել։ 

Ուկրաինայի նախագահը X սոցիալական հարթակում գրառմամբ շնորհակալություն է հայտնել Կանադայի վարչապետին լրացուցիչ օգնության փաթեթի համար։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում