Բոլսոնարուին մինչև 32 տարվա բանտարկություն է սպառնում հանցավոր նախահամաձայնության և վատնումների համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին կարող է սպառնալ մինչև 32 տարվա բանտարկություն։ Քաղաքական գործչին կասկածում են հանցավոր նախահամաձայնության, վատնումների և փողերի լվացման մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է O Estado de S. Paulo թերթը։ 

Ըստ հրապարակման՝ Բրազիլիայի Քրեական օրենսգիրքը նախատեսում է մինչև 10 տարվա բանտարկություն փողերի լվացման համար, նույնքան պատիժ՝ հանցավոր նախահամաձայնության և մինչև 12 տարի՝ պետական ​​ունեցվածքի յուրացման համար։ 

Ոստիկանությունն արդեն Բոլսոնարուի հնարավոր իրավախախտումների մասին տեղեկատվություն է ներկայացրել Դաշնային Գերագույն դատարան, սակայն քրեական գործ հարուցելու համար անհրաժեշտ է 15 օրվա ընթացքում ստանալ գլխավոր դատախազության հավանությունը, գրում է պարբերականը։ Դատախազությունը կարող է պահանջել լրացուցիչ հետաքննություն կամ կարճել գործը։

Հուլիսի սկզբին հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի իրավապահները Բոլսոնարուին կասկածում են պետական ​​ունեցվածքի յուրացման, հանցավոր նախահամաձայնության և փողերի լվացման մեջ։ Ըստ O Estado de S. Paulo-ի տվյալների՝ նախկին նախագահին այս մեղադրանքները կարող են ներկայացվել Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից իրեն տրված զարդերի ներմուծման գործի շրջանակներում: Ոստիկանությունը հետաքննության ընթացքում Բոլսոնարուի ձերբակալման հրաման չի պահանջել։ Այս գործով անցնում է ևս 11 անձ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել է թերթը, 2021 թվականի հոկտեմբերին Բոլսոնարուի վարչակազմի աշխատակիցը փորձել է գաղտնի կերպով Բրազիլիա տանել 3,2 միլիոն դոլար արժողությամբ զարդեր, որոնք Սաուդյան Արաբիայի իշխանությունները նվիրել են նախագահին թագավորություն նրա այցից առաջ։ Մաքսատունն առգրավել է զարդերը հազար դոլարից թանկ առարկաներ ներմուծելիս գանձվող մաքսատուրքը (արժեքի 50 %-ը) չվճարելու պատճառով։ Մինչև Բոլսոնարուի նախագահական ժամկետի ավարտը նրա վարչակազմի աշխատակիցները մի քանի անգամ փորձել են հասնել զարդերի վերադարձի։

Բոլսոնարուն Բրազիլիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2019-2023 թվականներին։ Քաղաքական գործիչը պարտություն է կրել 2023 թվականի աշնանը կայացած ընտրություններում։ 2023 թվականի հունվարին Բոլսոնարուի կողմնակիցները ներխուժել էին կառավարական շենքեր՝ անհամաձայնություն հայտնելով ընտրությունների արդյունքներին։

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել