Մոդին հայտնել է ՌԴ-ի և Հնդկաստանի ջերմ հարաբերությունների և նոր հյուպատոսությունների բացման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Մոսկվայում հնդկական համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն իր երկրի հավատարիմ բարեկամն է, իսկ ռուս-հնդկական հարաբերություններում ջերմաստիճանը միշտ դրական նշանով է։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Ռուսաստանում երբեմն ջերմաստիճանը զրոյից ցածր է լինում, բայց Հնդկաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ջերմաստիճանը միշտ դրական նշանով է», - ասել է նա։ 

Մոդին ընդգծել է, որ «Ռուսաստանը Հնդկաստանի հուսալի բարեկամն է ցանկացած եղանակին»։ 

«Երբ մեր ուսանողները հայտնվեցին մարտական ​​գործողություների գոտում (Ուկրաինայում), նախագահ Վլադիմիր Պուտինն օգնեց նրանց բարեհաջող տարհանել», - հիշեցրել է վարչապետը։

Հնդկաստանի վարչապետը հանդիպմանը նաև հայտնել է  Ռուսաստանում Հնդկաստանի երկու նոր հյուպատոսությունների բացման մասին՝ Կազանում և Եկատերինբուրգում:

Հուլիսի 8-ին Հնդկաստանի կառավարության ղեկավարը ժամանել է Մոսկվա, որտեղ տեղի կունենա ռուս-հնդկական 22-րդ գագաթնաժողովը։ ՌԴ մեկնելուց առաջ Մոդին հայտարարել էր, որ երկու երկրների միջև հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերությունը զարգացել է վերջին 10 տարիների ընթացքում, այդ թվում՝ էներգետիկայի, անվտանգության, առևտրի, ներդրումների, առողջապահության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և անձանց միջև փոխանակումների ոլորտներում։ 

Հուլիսի 8-ին Ռուսաստանի Դաշնության և Հնդկաստանի ղեկավարները հանդիպել են Նովո-Օգարևոյի մերձմոսկովյան նախագահական նստավայրում ոչ պաշտոնական միջավայրում: Երկու երկրների պատվիրակությունների պաշտոնական բանակցությունները նախատեսված են հուլիսի 9-ին:

Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա

 

Հայերեն Русский

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԱԱ-ի հրում վարժության բրոնզե մեդալակիր է

Կրթության համակարգի թվայնացման ուղղությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք․ ԿԳՄՍ նախարար

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ