Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի վարչապետը ժամանել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վերընտրվելուց հետո իր առաջին օտարերկրյա ուղևորությունը կատարում է դեպի Ռուսաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնում է, որ Մոդիի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում։ 

Հնդկաստանի վարչապետ Մոդիի պաշտոնական այցը կտևի 2 օր՝ հուլիսի 8-9-ը․ սա նրա առաջին ուղևորությունն է Ռուսաստանի Դաշնություն հինգ տարվա ընթացքում: 

Ինչպես նշել են Կրեմլում, երկու պետությունների ղեկավարները կքննարկեն ռուս-հնդկական «ավանդական բարեկամական» հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցեր: 

Կրեմլում նշել են, որ այցի օրակարգը կլինի «հարուստ, եթե ոչ՝ գերծանրաբեռնված»։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ հունիսի 8-ին Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին կհանդիպեն և ոչ պաշտոնական շփում կունենան։ Իսկ հուլիսի 9-ին կողմերը բանակցություններ կվարեն նեղ և ընդլայնված ձևաչափերով:

Թռիչքից առաջ Մոդին լրագրողներին հայտնել էր, որ սպասում է ՌԴ ղեկավարի հետ հանդիպման հնարավորությանը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում