Վարչապետը շնորհավորել է Քիր Սթարմերին՝ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սըր Քիր Սթարմերին՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ընդունեք խնդրեմ ջերմ շնորհավորանքներս Միացյալ Թագավորության համընդհանուր ընտրություններում Լեյբորիստական կուսակցության հաղթանակի և Ձեր կողմից Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:      

Համոզված եմ, որ Ձեր քաղաքական առաջնորդությամբ Միացյալ Թագավորությունը նորանոր հաջողություններ կգրանցի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության բնագավառներում։

Ուրախությամբ եմ արձանագրում վերջին տարիներին մեր երկրների միջև հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը, ինչը երկկողմ փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։ Լիահույս եմ, որ ներկայիս դինամիկան ոչ միայն կշարունակվի, այլև կհամալրվի հեռանկարային ծրագրերով՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Ակնկալում եմ, որ առաջիկայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու մեր երկրների միջև համագործակցությունը խորացնելու հնարավորությունները։

Կրկին շնորհավորելով` Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: 

 

Հայերեն العربية English Français Русский

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres