Սպորտ

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տված թուրք ֆուտբոլիստին

1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է «Գորշ գայլեր»–ի ժեստը ցույց տված թուրք ֆուտբոլիստին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ն (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) որակազրկել է ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը ցույց տված՝ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն: 

Մերիհ Դեմիրալը որակազրկվել է երկու խաղով և չի մասնակցի Եվրոպայի առաջնության Նիդերլանդների դեմ քառորդ եզրափակիչ խաղին: 

Թուրքիայի ֆեդերացիան դիմել է Սպորտային արբիտրաժային դատարան:

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Մերիհ Դեմիրալը Եվրոպայի առաջնության (Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Գերմանիայում) 1/8 եզրափակչի Ավստրիայի դեմ խաղի ժամանակ իր խփած գոլը տոնելիս ցույց է տվել ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստը։ Սոցիալական ցանցերում տարբեր կազմակերպություններ և օգտատերեր պահանջել են հետաքննություն անցկացնել և որակազրկել ֆուտբոլիստին։ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն էր սկսել թուրք ֆուտբոլիստի կողմից ցույց տված ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստի համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում