Ռուսաստան

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ռազմավարական կայունությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ռազմավարական կայունությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ռազմավարական կայունությանը վերաբերող հարցեր, սակայն ցանկանում է սպասել նոր վարչակազմին՝ հասկանալու տրամադրությունները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում:

«Պետք է սպասենք ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններին և հասկանանք ապագա վարչակազմի տրամադրություններն ու նախապատվությունները: Մենք պատրաստ ենք դրան», - ասել է Պուտինը: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում