Քաղաքաշինության կոմիտեն և ՄԱԶԾ-Հայաստանը դիտարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) պատվիրակությանը՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի գլխավորությամբ։ Քննարկվել են ընթացիկ համատեղ նախաձեռնությունները և առաջիկայում քաղաքաշինության ոլորտում համագործակցության հնարավոր ուղիները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, կողմերն արդյունավետ են համարել վերջին տարիների գործակցությունը՝ առանձնացնելով շենքերի էներգախնայողությանն ուղղված ծրագրերը, էներգաարդյունավետության նորմերի մշակումը և օրենսդրական դաշտի բարելավումը։ Նաթիա Նացվլիշվիլին տեղեկացրել է ՄԱԶԾ առաջիկա հանձնառությունների մասին՝ նպաստելու ոլորտի քաղաքականությունը մշակողների կարողությունների զարգացմանը, Հայաստանում էներգաարդյունավետության մշակույթի ներդրմանը, որի շրջանակում դիտարկում են նաև գոյություն ունեցող շենքերի, շինությունների էներգաարդյունավետության միջոցառումների համաֆինասնավորման հնարավորությունը։

Ըստ աղբյուրի՝ Եղիազար Վարդանյանը, ներկայացնելով Քաղաքաշինության կոմիտեի առաջիկա նպատակները, նախանշել է հնարավոր համագործակցության լայն օրակարգ։ Մասնավորապես՝ նա կարևորել է ՄԱԶԾ աջակցությունն ամերիկյան և եվրոպական նորմերի տեղայնացման առաջիկա ծրագրերի, ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի մշակման, քաղաքաշինական թվային կադաստրի ձևավորման, բնակարանային ֆոնդի «Ռենովացիայի մասին» օրենքի մշակման, ինչպես նաև բնակֆոնդի վերաբերյալ տեղեկատվական համակարգի, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» նոր օրենքի մշակման, շենքերի կառավարիչների, մարզպետարանների և համայնքապետարանների աշխատակիցների վերապատրաստման ծրագրերի արդյունավետ իրականացման գործում։

Նշվում է, որ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ բաց են քննարկելու ներկայացված ուղղություններով միջազգային փորձագետների ներգրավման, GIS տվյալների տրամադրման և աջակցության այլ հնարավորությունները։ Որպես համագործակցության կարևոր ուղղություն՝ նախանշվել է նաև կոմիտեի համակարգմամբ իրականացվող շինարարական ծրագրերի շրջանակում գոյություն ունեցող շինությունների վերակառուցման դեպքում էներգաարդյունավետության միջոցառումների համաֆինանսավորումը։

Հայերեն

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանն ու ԱՄՆ-ն ամփոփել են պաշտպանական համագործակցության ծրագրերը և ստորագրել արձանագրություն

ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Ջերմուկ քաղաքում հայտնաբերվել է 24 շիշ կեղծ օղի և 1738 տուփ ծխախոտ. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է

Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը