ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ցույց է տալիս, թե որքան հեռու է կառույցը պատրաստ գնալ Հայաստանի հարցում. Մարագոս

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կարծիք է հայտնել, որ ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն շատ կոնկրետ արդյունքներ է տվել, և նրա ներկայությունը երկրում ցույց է տալիս, թե որքան հեռու է Եվրամիությունը պատրաստ գնալ Հայաստանի պարագայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վասիլիս Մարագոսն այս մասին ասել է՝ մասնակցելով «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը և խոսելով Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակի մասին։ 

Անդրադառնալով Հայաստանի դիմակայունությանը՝ Մարագոսը նշել է, որ իր կարծիքով՝ խոսքը հասարակության, տնտեսության և ինստիտուտների դիմակայունության մասին է։

«Ես արդեն խոսեցի տնտեսական ներդրումների պլանի մասին․ 600 միլիոնից ավելի արդեն ներդրվել է տնտեսական ներդրումների պլանով, և մենք ընթանում ենք ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք երկար ժամանակ է, ինչ պլանավորվում էին, բայց հիմա կարծում եմ՝ դրանք դառնում են իրականություն»,- ասել է Մարագոսն՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ տնտեսական փոխգործակցությանը։ 

Նրա դիտարկմամբ՝ դիմակայունության մասին խոսելիս՝ իհարկե, պետք է նշել նաև ԵՄ-ի կողմից տարածաշրջանի խաղաղությանն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված աջակցությունը։

«Տեղում մեր ներկայությունը նույնպես շատ կարևոր ներգրավվածություն է ԵՄ-ի և իր անդամ պետությունների կողմից։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն արդեն շատ կոնկրետ արդյունքներ է տալիս՝ իր պարեկությամբ և ներկայությամբ՝ աջակցելով մարդկանց անվտանգությանը։ Սա նաև շատ կոնկրետ ցույց է տալիս, թե որքան հեռու է Եվրամիությունը պատրաստ գնալ Հայաստանի պարագայում»,- ընդգծել է Մարագոսը՝ հավելելով նաև, որ գործընկերությունը պետք է ձևակերպվի երկու կողմերի փոխգործակցության միջոցով։ 

Նա նկատել է, որ այս առումով կարևոր է եղել նաև Արևելյան գործընկերության դերակատարությունը, սակայն Հարավային Կովկասում կան որոշակի առանձնահատկություններ, երբ խոսք է գնում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստան-Վրաստան հարաբերությունների մասին։

«Եվրամիությունն, այո, իր գործիքակազմը օգտագործում է, միգուցե, ոչ միշտ շատ արդյունավետորեն, քանի որ դա նաև այլ գործընկերներից է կախված»,- նշել է ԵՄ պատվիրակության ղեկավարն՝ ընդգծելով, որ ԵՄ-ն փորձում է առավելագույնը քաղել այդ գործիքակազմերից՝ խթանելու բարեկեցությունը, կապակցվածությունը, խաղաղությունը և իրավունքահեն միջազգային կարգը։

Այս բոլոր հարցերում Մարագոսը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության դերակատարումը՝ շեշտելով, որ Հայաստանում այն ունի զարգանալու դաշտ։ 

Հայերեն العربية فارسی Русский

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոցներն ընդլայնող փաթեթը

Ազգային ժողովը վավերացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել սոցիալական հարթակում

Ազգային ժողովը վավերացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը

Հայաստանն ու Նիգերիան քննարկել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է ՀՀ արտահանման ու ներմուծման դեֆիցիտի պատճառներին