Ֆրանսիայում 178 թեկնածու կհանի թեկնածությունը՝ աջերին խանգարելու համար. Le Monde

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձախակողմյան «Նոր Ժողովրդական Ճակատի» և «Միասին հանուն Հանրապետության» նախագահական կոալիցիայի թեկնածուները կհրաժարվեն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունից, որպեսզի խանգարեն  աջակողմյան «Ազգային միավորում»   կուսակցությանը՝ ստանալու մանդատների բացարձակ մեծամասնությունը: Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Le Monde թերթը։

Թերթի տվյալներով՝ նախընտրական արշավում իրենց տեղը զիջել համաձայնվել են ձախերի 122 ներկայացուցիչներ, նախագահական կոալիցիայի 55 թեկնածուներ և 1 քաղաքական գործիչ «Հանրապետականներ» լիբերալ  ​​կուսակցությունից։

Միամանդատ ընտրատարածքների մեծ մասում երկրորդ փուլ են անցել երեք հիմնական դաշինքների թեկնածուները: Ըստ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մտահղացման՝ պայքարից պետք է դուրս գան այն քաղաքական գործիչները, որոնք ունեն «Ազգային միավորման» թեկնածուին հաղթելու ամենաքիչ շանսերը։

Հունիսի 30-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով «Ազգային միավորում» կուսակցությունն առաջ է անցել ձայների 33 տոկոսով։ «Նոր ժողովրդական ճակատն» ստացել է 28 տոկոս, մինչդեռ «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան՝ 20 տոկոս։ Վճռորոշ կդառնա երկրորդ փուլը, որը տեղի կունենա հուլիսի 7-ին։

Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր։ Այս կամ այն կուսակցության բացարձակ մեծամասնության հասնելու համար անհրաժեշտ  է ստանալ 289 մանդատ։  

 

Հայերեն Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան