Աշխարհ

Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների

1 րոպեի ընթերցում

Իսրայելն ազատ է արձակել Գազայի հատվածում վերջին ամիսներին ձերբակալված 55 պաղեստինցիների

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական կողմն ազատ է արձակել 55 պաղեստինցիների, որոնք վերջին ամիսներին ձերբակալվել էին Գազայի հատվածում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է AP գործակալությունը` վկայակոչելով պաղեստինյան աղբյուրների:

Նշվում է, որ ազատ արձակվածների թվում է «Աշ Շիֆա» հիվանդանոցի ղեկավար Մուհամադ Աբու Սալմիան, որին իսրայելցի զինվորականները 2023 թ. նոյեմբերին ձերբակալվել էին այն կասկածանքով, թե նա ՀԱՄԱՍ խմբավորմանը թույլատրել է  հաստատությունը որպես թաքստոց և վայր օգտագործել գործողություն պլանավորելու համար:

Պաղեստինյան լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութում Աբու Սալմիան Իսրայելի իշխանություններին մեղադրում է ձերբակալվածների «ամենօրյա ֆիզիկական և հոգեբանական նվաստացման» մեջ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում