Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. դեպրեսիա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեպրեսիան հուզակամային ոլորտի խանգարում է,  դասակարգվում է աֆեկտիվ խանգարումների շարքում: Այն ունի բավականին բարդ կլինիկական պատկեր, ախտանշաններն ի հայտ են գալիս հինգ հիմնական խմբերով՝ հուզական, վարքային, մոտիվացիոն, կոգնիտիվ և ֆիզիկական: 

Հոգեբանական գիտությունների թեկնածու, կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի դասախոս, դատական փորձագետ Անահիտ Տեր-Ստեփանյանի բնորոշմամբ, որպես դեպրեսիայի շատ բնորոշ տիպիկ պատկեր առանձնացվում են «եռյակ» կոչվող ախտանշանները՝ մոտիվացիայի պակասը, փսիխոմոտոր դանդաղեցումը, կոգնիտիվ նվազումը, որոնց ավելացել է նաև հաճույքի զգացման պակասը՝ անհեդոնիան: 

Խոսելով դեպրեսիայի և սթրեսի տարբերությունների մասին՝ մասնագետը նկատում է՝ տարածված է համեմատել դեպրեսիան սթրեսի հետ կամ հաճախ անձը նշում է՝ «Ես դեպրեսիայի մեջ եմ», լավ չպատկերացնելով, թե դեպրեսիան ինչքան բարդ և խորքային հոգեկան խանգարում է: «Ինչպես տարբերենք, ինչպես տարանջատենք. սթրեսը մեր հոգեֆիզիոլոգիական շատ բնորոշ հակազդումն է ցանկացած տեսակի փոփոխությունների՝ թե սոցիալական, թե՛ ֆիզիկական, թե հոգեբանական: Սթրեսն առաջանում է այն պատճառով, որ մարդուն օգնի ադապտացվել փոփոխվող իրավիճակին: Սթրեսը սովորաբար ուղեկցվում է երեք հիմնական փուլերով՝ առաջինը՝ փոփոխությունից հետո առաջացող տագնապն է, շոկը, երկրորդ փուլում ուժերը մոբիլիզացվում են, և մարդն արդեն աստիճանաբար սկսում է հաղթահարել սթրեսը: Սակայն, երբ սթրեսը տևում է երկար, և սթրեսածին գործոնը շատ ուժգին է, ի հայտ է գալիս երրորդ փուլը՝ սթրեսի հյուծվածության փուլը։ 

Այս փուլում արդեն կարող են ի հայտ գալ դեպրեսիայի նշաններ, քանի որ օրգանիզմը սպառել է իր ռեսուրսները: Մարդը սպառված է և հուսահատված, չգիտի՝ ինչ անել, և կարող է ի հայտ գալ դեպրեսիվ ֆոն: Այսինքն՝ երբ մենք ասում ենք՝ «սթրեսի մեջ եմ», սովորաբար դա երկրորդ փուլի մասին է խոսում: Երբ արդեն սկսում ենք ադապտացվել սթրեսին, երբ սթրեսն արդեն չեզոքացված է, դեպրեսիա չի առաջանում»,-մանրամասնում է կլինիկական հոգեբանը: 

Անդրադառնալով հոգեկան խանգարումների պատճառագիտությանը՝ նա ընդգծում է, որ ժամանակակից գիտությունն ուղղորդվում է կենսա-հոգե-սոցիալական մոդելով: «Ի՞նչ է սա նշանակում. ցանկացած բարդ հոգեկան խանգարման դեպքում մենք ունենք բազմապատճառային բացատրություն: Հիվանդության կենսաբանական մոդելի մեջ ներառված են և՛ գենետիկական նախատրամադրվածությունը, և՛ ուղեղի կենսաքիմիական փոփոխությունները, տրավմաները, ինչպես նաև դեպրեսիայի պարագայում՝ էնդոկրին համակարգի խնդիրները: Բնականաբար, այո՛, գենետիկ նախատրամադրվածությունը կարող է հանգեցնել դեպրեսիայի, բայց դրա համար անհրաժեշտ է նաև թե հոգեբանական, թե սոցիալական գործոնների ազդեցությունը, որը խթանում է այդ բարդ հիվանդության ի հայտ գալն ու դրսևորումը»,-բազմապատճառայնությունը բացատրեց Տեր-Ստեփանյանը: 

«Արմենպրես»-ի փոդքաստային՝ «Բացահայտելով հոգեբանի հետ» շարքի այս թողարկումը բացահայտում է դեպրեսիա երևույթի պատճառները, ախտորոշման ու բուժման մեթոդները, կյանքի որակի ու աշխատանքային գործունեության վրա ազդեցությունը, ընտանիքի, շրջապատի անելիքներն ու ինքնօգնության հնարավորությունը: Բոլոր հարցերի պատասխանները՝ շարքի աուդիո և վիդեո տարբերակներում: 

Հեղինակ` Նարինե Նազարյան

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Օպերատոր` Հովհաննես Մկրտչյան

Հնչյունային ռեժիսոր` Տաթև Զաքարյան

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում