Մարզեր

Սալարկվում է Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Սալարկվում է Արծվանիստի գերեզմանոց տանող ճանապարհը

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սալարկվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ գյուղի գերեզմանոց տանող հիմնական ճանապարհը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից,  ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 10 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է գերեզմանոց մտնող ճանապարհի սալարկում տուֆ քարով՝ 193 մետր երկարությամբ և 965 քմ մակերեսով։ Բազալտե եզրաքարեր կտեղադրվեն շուրջ 400 գծամետր երկարությամբ։  

Ընթացքի մեջ են հողային աշխատանքները և բազալտե եզրաքարերի տեղադրումը։

Շինարարական աշխատանքները նախատեսվում  է ավարտել 2026 թվականի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում