Իրան

Իրանի ԱԳ նախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի ապակայունացման համար

2 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարությունը մեղադրել է ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի ապակայունացման համար

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային Միացյալ Նահանգներին է մեղադրել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակի ու ամբողջ աշխարհում դրա հետևանքների պատասխանատվության համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, X սոցիալական հարթակում արված գրառման մեջ Բաղային մասնավորապես նշել է․ «Հորմուզի նեղուցը մինչև փետրվարի 28-ը լիովին բաց էր, երբ ԱՄՆ-ն Իսրայելի հետ հարձակվեց Իրանի վրա։ Վաշինգտոնը տարածաշրջանում սկսեց անօրինական և դաժան պատերազմ, ինչի հետևանքով խաթարվեց առևտրային նավարկության բնականոն ընթացքը․ նավթատարները կանգ են առել, առևտուրը խափանվել է, իսկ էներգակիրների գներն աճում են։

ԱՄՆ-ն այժմ փորձում է աշխարհին ներկայացնել իր իսկ ստեղծած իրավիճակի «հաշիվը»՝ դրա պատասխանատվությունը վերագրելով Իրանին։ Վաշինգտոնի ներկայացմամբ՝ ԱՄՆ-ի սկսած պատերազմը ինչ-որ կերպ պետք է ներկայացվի որպես Իրանի վարքագծի հետևանքով աշխարհի համար առաջացած ծախս։

Ամերիկան սկսեց պատերազմը, բայց ակնկալում է, որ ամբողջ աշխարհը վճարի դրա հաշիվը՝ միաժամանակ Իրանին ներկայացնելով որպես այս քաոսի պատճառ։ Դա բացարձակապես անհեթեթ է»,- գրել է Բաղային։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում