Փոդքասթ

Podcast. «Բացահայտելով հոգեբանի հետ». Կոլեկտիվ տրավմա

3 րոպեի ընթերցում

Podcast. «Բացահայտելով հոգեբանի հետ». Կոլեկտիվ տրավմա

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլեկտիվ տրավմա առաջանում է կյանքի այնպիսի փորձառությունից, որը մահաբեր է կամ սպառնալիք մարդկանց ֆիզիկական գոյությանը, որի հետևանքով եղել են զոհեր, տեղահանություններ, բազմաթիվ կյանքեր խորտակվել են, փլուզվել ենթակառուցվածքներ։ 

«Արմենպրես»-ի՝ «Բացահայտելով հոգեբանի հետ» փոդքաստային նախագծի շրջանակում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինտրա» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար Խաչատուր Գասպարյանը ներկայացրել է կոլեկտիվ տրավմայի առաջացման պատճառները, սոցիալական հարաբերությունների վրա ազդեցությունը, հաղթահարման ուղիները, կոլեկտիվ տրավմայի միջսերնդային փոխանցման մեխանիզմները: 

«Պատճառները շատ են՝ սկսած, օրինակ, երկրաշարժից, որի փորձը հայ ժողովուրդը, ցավոք սրտի, ունի, մինչ այդ մոտ 110 տարի առաջ ցեղասպանությունը, կարող ենք նաև դիտարկել Հոլոքոստի օրինակը, որը նույնպես համարվում է կոլեկտիվ տրավմա: Բայց այստեղ շատ հետաքրքիր մի առանձնահատկություն կա, որ կոլեկտիվ տրավմայի դեպքում կան զոհեր, որոնք անմիջապես են իրենց «կաշվի վրա» զգում տեղի ունեցածի հետևանքները, և կան ոչ մասնակից, բայց տրամայի ենթարկված այլ անձինք»,-նկատեց մասնագետը: 

Հարցին, թե ինչպե՞ս է կոլեկտիվ տրավման ազդում հասարակության անդամ անհատների վրա նա պատասխանեց, որ դա կախված է նրանից, թե այդ մարդը ինչքանո՞վ է իրեն նույնականացնում հասարակության այս կամ այն խմբի հետ։ «Կապ ունի թե մենք մեր ինքնության մեջ ինչն եք համարում կարևոր, օրինակ, որքանով է մեզ համար կարևոր հայ լինելու հանգամանքը, այն մեր ինքնության որ մասն է կազմում»,-նշեց Գասպարյանը:

Նրա բնորոշմամբ՝ կոլեկտիվ տրավման կարծես հայացք է անցյալին և կամուրջ՝ անցյալի ու ներկայի միջև: «Եվ այդ կամուրջը կարող է մեզ խանգարել ապրել, բայց կարող է նաև օգնել՝ ավելի ստեղծագործական լինելու, ավելի նոր մտածողություն որդեգրելու: Կապ ունի, թե ինչպիսին է մեր ընդհանուր հավաքական նպատակը, ինչի շուրջ ենք մենք համախմբված, և այստեղ մի կարևոր հանգամանք կա՝ երբեմն չկարողանալով ազատվել տրավմայի կապանքներից, ինչպես ցեղասպանության դեպքում է կամ Հոլոքոստի, հնարավոր է, որ մենք հաջորդ սերնդին տրավմայի հետ փոխանցենք պայքարելու կամ հաղթահարելու այդ պատգամը»,-ընդգծեց գիտնականը: 

Թեման առավել մանրամասն հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչատուր Գասպարյանը ներկայացնում է զրույցի և աուդիո, և վիդեո տարբերակում:

Հեղինակ` Նարինե Նազարյան

Լուսանկարները` Հայկ Բադալյանի

Օպերատոր` Հովհաննես Մկրտչյան

Հնչյունային ռեժիսոր` Տաթև Զաքարյան

Podcast-Գիտության շաբաթ. Հայաստանը կարող է մուտք գործել տիեզերագնացության շուկա

Գիտություն

Podcast-Գիտության շաբաթ. Հայաստանը կարող է մուտք գործել տիեզերագնացության շուկա

Podcast- ՀԿԽԸ-ն կանխիկ դրամական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին և ջրհեղեղից տուժած ընտանիքներին

Փոդքասթ

Podcast- ՀԿԽԸ-ն կանխիկ դրամական աջակցություն կտրամադրի ԼՂՀ-ից բռնի տեղահանվածներին և ջրհեղեղից տուժած ընտանիքներին

Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. ուրոգինեկոլոգիան լուծում է և՛ գինեկոլոգիական, և՛ ուրոլոգիական հարցերը միաժամանակ

Podcast. Հայաստանում ստեղծվելիք «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնը» կզբաղվի նաև չիպերի նախագծմամբ և արտադրության կոնցեպտներով

Փոդքասթ

Podcast. Հայաստանում ստեղծվելիք «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնը» կզբաղվի նաև չիպերի նախագծմամբ և արտադրության կոնցեպտներով

Podcast-ՖինԲրոքեր. Բրոքերի միջնորդավճարները ներդրումային ճանապարհին. ներկայացնում է Freedom Broker Armenia-ի վերլուծաբանը

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Բրոքերի միջնորդավճարները ներդրումային ճանապարհին. ներկայացնում է Freedom Broker Armenia-ի վերլուծաբանը

Podcast-Գիտության շաբաթ. Հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանը դառնալու է գիտության հանրահռչակման կենտրոն

Գիտություն

Podcast-Գիտության շաբաթ. Հոկտեմբերի 1-ից 6-ը Հայաստանը դառնալու է գիտության հանրահռչակման կենտրոն

Podcast ՍոցUp․ ԼՂ առանձին շրջաններից տեղահանվածների բնակապահովման  հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է

Փոդքասթ

Podcast ՍոցUp․ ԼՂ առանձին շրջաններից տեղահանվածների բնակապահովման հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. սննդային վարքագծի խանգարումներ

Փոդքասթ

Podcast. Բացահայտելով հոգեբանի հետ. սննդային վարքագծի խանգարումներ

Podcast-ՖինԲրոքեր. Առցանց առևտրի հարթակների զարգացումը բարձրացրել է ներդրումների գրավչությունը. Freedom Broker Armenia–ի վերլուծաբան

Փոդքասթ

Podcast-ՖինԲրոքեր. Առցանց առևտրի հարթակների զարգացումը բարձրացրել է ներդրումների գրավչությունը. Freedom Broker Armenia–ի վերլուծաբան

Podcast-Հարց բժշկին. կրծքավանդակում ցավը կարող է հուշել սրտի լուրջ խնդիրների  մասին

Փոդքասթ

Podcast-Հարց բժշկին. կրծքավանդակում ցավը կարող է հուշել սրտի լուրջ խնդիրների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում