Հայաստանի հունահռոմեական ու ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները նախորդ օլիմպիական ցիկլն եզրափակեցին Փարիզի Օլիմպիական խաղերով, որտեղ հունահռոմեականները նվաճեցին երկու մեդալ, իսկ ազատ ոճայինները մնացին առանց մեդալների:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանին: Վերջինիս հետ խոսել ենք օլիմպիական արդյունքներից, հավաքականների սերնդափոխությունից, առկա մրցավարական խնդիրներից:
«Փարիզի Օլիմպիական խաղերից մեր սպասելիքները շատ ավելի մեծ էին: Իսկ ինչ վերաբերում է մարզիչներին, ապա մենք այն կարծիքին ենք, որ մարզիչներին պետք է հնարավորություն տրվի, միայն Օլիմպիական խաղերի արդյունքով չպետք է դատենք»,-ասաց Բաղդադյանը:
Մանրամասները ` Podcast-Sport-ում: