Մարզեր

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է արտերկրի հեղինակավոր բուհերի դասախոսներին

1 րոպեի ընթերցում

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել է արտերկրի հեղինակավոր բուհերի դասախոսներին

Գավառի պետական համալսարանը հյուրընկալել էր   ԱՄՆ Վաշինգթոնի համալսարանի Ամերիկյան էթնիկ հետազոտությունների բաժնի վարիչ, դասախոս Ռիկ Բոնուսին և Ռուս-հայկական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս Իվան Դանիլովին։

Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները, ակադեմիական փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարները։

Ռիկ Բոնուսը և Իվան Դանիլովը սեմինար-քննարկում են անցկացրել ԳՊՀ ուսանողների հետ։

Հյուրերն այցելել են  նաև Գավառի պետական համալսարանի պատմագիտական թանգարան։

«Նման հեղինակավոր, միջազգային լայն ճանաչում ունեցող  բուհերի ներկայացուցիչների հետ շփումների ու կապերի հաստատումը շատ ավելի արդյունավետ ու նպատակասլաց են դարձնում մեր աշխատանքը՝ Գավառի պետական համալսարանը միաժամանակ ճանաչելի դարձնելով աշխարհի տարբեր երկրներում։ Հյուրերը տպավորված հրաժեշտ տվեցին մեզ՝ համագործակցության հետագա ակնկալիքով»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում