Փոդքասթ

Podcast. «Բացահայտելով հոգեբանի հետ». տրավմաների դեպքում հոգեբանական օգնության անհրաժեշտությունը

3 րոպեի ընթերցում

Podcast. «Բացահայտելով հոգեբանի հետ». տրավմաների դեպքում հոգեբանական օգնության անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չհաղթահարված տրավմաները կարող են վերադառնալ ժամանակի ընթացքում: Եվ որպեսզի դրանք չհանգեցնեն մարդու նորմալ կենսագործունեության խաթարումների, անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետի, կանխել բացասական երևույթների զարգացումն ու խորացումը:

«Արմենպրես»-ի՝ «Բացահայտելով հոգեբանի հետ» փոդքաստային նախագծի շրջանակում հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինտրա» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավար Խաչատուր Գասպարյանը խոսել է տրավմաների դեպքում հոգեբանին դիմելու անհրաժեշտության մասին:    

Նրա բնութագրմամբ՝ տրավմա նշանակում է կյանքին վտանգ ներկայացնող սպառնալիք, որն իր մեջ ունի մահվան թաքնված վախ: «Պարտադիր չէ, որ տրավման ուղղակի մեզ առնչվի, այն կարող է նաև առնչվել մեզ համար սիրելի կամ կարևոր մարդկանց կյանքերին, և մենք կարող ենք ունենալ նույն ռեակցիաները, նույն տրավմային ապրումները, ինչը եթե մեզ հետ պատահեր: Կան տրավմայի վկաներ, և կան անմիջապես զոհեր` տրավմայի ենթարկվածներ: Ավելի մեծ է հավանականությունը, որ տրավմայի ենթարկվածների մեջ կառաջանան հետտրավմային սթրեսային խանգարումներ: Տրավմա ապրած մարդիկ բոլորը չէ, որ կարող են զգալ հոգեբանի կամ մասնագետի դիմելու անհրաժեշտությունը, հաճախ դա կողքից նկատում են ընտանիքի անդամները, ընկերները կամ այլ բժշկական մասնագետներ»,-պարզաբանեց Գասպարյանը:

Հոգեբանի դիտարկումներով՝ ընդհանրապես լայնամասշտաբ տրավմատիկ ապրումներ ունեցող մարդկանց, որոնք առնչվել են պատերազմի, ցեղասպանության, ընտանեկան բռնության, բռնաբարության կամ ենթարկվել այլ կտտանքների, որը մարդու կյանքին վտանգ է սպառնում, մեկ երրորդի մոտ հավանականությունը մեծ է, որ կունենան հետտրավմային ապրումներ: Այդ ապրումները միշտ չէ, որ աննորմալ են կամ համարվում են հիվանդագին: «Այսինքն՝ եթե կորստի զգացում ունենք, կարող ենք ունենալ տխուր տրամադրություն, առաջին մեկ ամիսը ցանկացած տրամվա ապրած մարդու մոտ ցանկացած հոգեբանական դժվարություն դիտվում է որպես նորմալ ռեակցիա տեղի ունեցած աննորմալ իրավիճակին: Եվ միայն մեկ ամսից ավելի բացասական զգացողությունների պահպանման պարագայում անհրաժեշտ է հասկանալ, որ գործ ունենք հետտրավմային ապրումների հետ: Փոխվում են հույզերը, վարքը, իմացական գործընթացները, ֆիզիոլոգիական ռեակցիաները, նաև հոգևոր աշխարհը՝ վերաբերմունքը արվեստին, հաղորդակցման կարողությունները, համոզմունքների դաշտը»,-նկարագրեց մասնագետը:  

Որո՞նք են կարմիր դրոշակները, ի՞նչը պետք է ազդակ հանդիսանա ընտանիքի անդամի համար, հոգեբանական ի՞նչ մեթոդներ են առավել արդյունավետ տրավմաների հետ աշխատանքի համար. այս և այլ հարցերի Խաչատուր Գասպարյանն առավել մանրամասն պատասխանել է զրույցի աուդիո  և վիդեո տարբերակում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում