Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Միլլի Մեջլիսը (խորհրդարան) ցրելու և սեպտեմբերի 1-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկությունը հրապարակված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը լուծարման և արտահերթ ընտրություններ նշանակելու որոշման նախագիծ էր քվեարկության դրել հունիսի 21-ին: Նախագիծն ընդունվել էր:
Կարդացեք հոդվածը` English