Քաղաքականություն

Հայաստանն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը. Միրզոյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանն աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանը. Միրզոյանն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը դեմ է ռուս-ուկրաինական պատերազմին և աջակցում է երկրների տարածքային ամբողջականությանն, ինչպես նաև խաղաղությանն ու կայունությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը վերաբերող հարցին։

«Հայաստանն, իսկապես, կտրականապես դեմ է պատերազմին, և մենք չենք կարող հանդուրժել այն ոչ միայն հումանիտար գաղափարներից ելնելով, այլև այն պատճառով, որ մենք ինքներս առերեսվել ենք նույն ավերածությանը մեր տարածաշրջանում։ Մենք տեսանք, թե ինչպես է քաղաքացիական բնակչությունը ենթարկվում բռնի տեղահանության, թե ինչպես են քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորվում և այլն»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ պատերազմը միշտ սարսափելի բան է, և Հայաստանը խստորեն դեմ է պատերազմին։ 

ՀՀ ԱԳ նախարարը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը, միաժամանակ, ոչ միայն աջակցում է խաղաղությանը և կայունությանն, այլև պետությունների տարածքային ամբողջականությանը։

«Մենք միայն կարող ենք երկրներին կոչ անել դադարեցնել ռազմական գործողությունները»,- եզրափակեց նախարարը։     

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում