Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը ԵՄ դիտորդական առաքելությանը․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի մասնակցությունը Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությանը, ինչպես նաև երկխոսություն սկսելու համար Էստոնիայի արտահայտած աջակցությունը

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ողջունելով ներկաներին և էստոնացի գործընկերոջը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ բացի հանդիպումներից նախարարները միմյանց հետ պարբերաբար ունենում են նաև հեռախոսազրույցներ: 

«Ուրախ ենք, որ Էստոնիայի և Հայաստանի միջև քաղաքական երկխոսությունը զարգանում է, ինչպես զարգանում են մեր հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Ե՛վ այն ժամանակ, և՛ հիմա մենք շատ բան ունենք քննարկելու, ուրվագծելու մեր ակնկալիքները երկկողմ օրակարգում, ինչպես նաև՝ համագործակցությունը տարբեր ձևաչափերով»,- ասաց նախարարը։ 

Արարատ Միրզոյանն իր խոսքում նշեց, որ երկու երկրներին, իսկապես, հաջողվել է կառուցել ամուր քաղաքական երկխոսություն և գործընկերություն՝ հիմնված ընդհանուր սկզբունքների և երկրների բարգավաճ և ավելի ապահով ապագայի համատեղ հանձնառության վրա։ 

«Անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարական սկզբունքներն էլ ավելի ամրապնդելու վճռականությունն այն արժեքներն են, որոնք ավելի ու ավելի են մերձեցնում մեր երկրներին և ժողովուրդներին: Ժամանակը հասունացել է, որ ընդլայնենք մեր գործընկերությունը տարբեր ոլորտներում, կառուցենք գործընկերային հարաբերություններ մեր հասարակության համար կարևոր, նպատակային ոլորտներում»,- նշեց Միրզոյանը՝ կարծիք հայտնելով, որ երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչը պետք է ընդլայնվի՝ խթանելու առևտուրն ու ներդրումները, ինչի համար հսկայական ներուժ կա: Պետք է օգտագործել նորարարությունը և բարձր տեխնոլոգիաները, որտեղ և՛ Հայաստանը, և՛ Էստոնիան զգալի առաջընթաց են գրանցում։ 

Նա ընդգծեց, որ մի կողմից Էստոնիայի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարության, կիբերանվտանգության ոլորտներում  ուշագրավ ձեռքբերումները, մյուս կողմից Հայաստանի՝ այս առումով ավելի շատ փոփոխություններ մտցնելու պատրաստակամությունը ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում՝ իդեալական հող են ստեղծում փոխշահավետ համագործակցության համար։ 

«Այն նաև վերաբերում է կրթության, զբոսաշրջության, ինչպես նաև էներգետիկայի, մշակույթի և այլ ոլորտներում մեր համագործակցության ընդլայնմանը: Մենք նաև բարձր ենք գնահատում մեր երկրների միջև զարգացման համագործակցության վերսկսումը, որտեղ համագործակցության առաջնահերթ ոլորտներն են կրթությունը, ժողովրդավարությունը և լավ կառավարումը, աղքատության կրճատումը և ձեռներեցությունը»,- ասաց Միրզոյանը՝ շեշտելով, որ բացի երկկողմ համագործակցությունից, երկու երկրները զարգացրել են ներգրավվածության և փոխադարձ աջակցության շատ դրական դինամիկա բազմակողմ ձևաչափերում, որտեղ շատ հաճախ կիսում են հիմնական առաջնահերթությունները և աջակցում են միմյանց թեկնածություններին։ 

Նախարարը շեշտեց, որ գործընկերության ավելի մեծ պատկեր է ներառում գործունեությունը Եվրոպական միության ձևաչափով, որտեղ Հայաստանն ու Էստոնիան ունեն բազմաշերտ համագործակցություն. պայմանավորվածությունների իրականացում, այդ թվում՝ Հայաստանի դիմադրողականության ամրապնդման և տնտեսության դիվերսիֆիկացման, բայց նաև՝ ավելի հեռուն նայելու համար: 

«Այստեղ ես բարձր եմ գնահատում Էստոնիայի մասնակցությունը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը, ինչպես նաև երկխոսություն սկսելու համար Էստոնիայի արտահայտած աջակցությունը ։ Հուսով ենք, որ համատեղ ուժերով շուտով կհասնենք նոր կարևոր հանգրվանների»,- շեշտեց նախարարը։

Էստոնիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Շրջակա միջավայրի նախարար Քրիստեն Միխալը

Եվրոպա

Էստոնիայի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Շրջակա միջավայրի նախարար Քրիստեն Միխալը

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Եվրոպա

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Սերբիայում անհայտ անձն արբալետով վիրավորել է ոստիկանին

Եվրոպա

Սերբիայում անհայտ անձն արբալետով վիրավորել է ոստիկանին

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Սլովենիայի ԱԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից

Եվրոպա

Սլովենիայի ԱԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Եվրոպա

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով

Սպորտ

Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում