Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է թե՛ Բայդենի, թե՛ Թրամփի նախագահ ընտրվելուն․ սոցհարցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնությանը չեն գոհացնում երկրի նախագահի թեկնածուները` գործող նախագահ դեմոկրատ Ջո Բայդենը և պետության նախկին ղեկավար հանրապետական Դոնալդ Թրամփը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին վկայում են սոցհարցման տվյալները, որն անցկացվել է New York Times/Siena College-ի կողմից:

Հարցվածների 61%-ը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցությունը պետք է այլ թեկնածու առաջադրեր, 54%-ն արտահայտվել է Հանրապետական կուսակցության մեկ այլ թեկնածուի օգտին։

Հարցումը հունիսի 20-25-ն անցկացվել է գրանցված 1226 ընտրողների շրջանում, թեկնածուների` հունիսի 26-ին անցկացված առաջին բանավեճի նախօրյակին:

Ընդ որում, հարցվածների 77%-ը հայտարարել է, որ մտադիր է դիտել բանավեճը, իսկ 19%-ը հայտարարել է, որ չի պատրաստվում:

Մինչ Թրամփը վերջին շաբաթում ակտիվ նախընտրական քարոզարշավ է անցկացրել երկրի տարբեր քաղաքներում, Բայդենը հունիսի 20-ից մնացել է Քեմփ Դեյվիդում` պատրաստվելով հանդիպմանը:

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել