Բոլիվիայում ռազմական հեղաշրջման փորձը տապալվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոլիվիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը,  Բոլիվիայի մայրաքաղաք Սուկրեում կառավարական հաստատությունների մոտ հայտնվել են զինվորականների խմբեր։ Իսպանական EFE-ի հաղորդմամբ՝ տանկը մտել է կառավարության շենքի տարածք։

Բոլիվիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Խուան Խոսե Ցունիգան սպառնացել է, որ կարող է վերահսկողության տակ վերցնել կառավարության շենքը և փոխել կաբինետի կազմը։

Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն հայտարարել է, որ թույլ չի տա զինվորականներին զավթել իշխանությունը։ Նախագահի խոսքով՝ Բոլիվիայի իշխանությունները «հաստատակամորեն մտադիր են դիմակայելու հեղաշրջման և ժողովրդավարությանը վնասելու փորձերին»։

Երկրի դատախազությունը մեղադրել է գեներալ Խուան Խոսե Ցունիգային ահաբեկչության մեջ և նրան ձերբակալելու հրաման է արձակել։

Բոլիվիայի հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, թե ինչպես է Սունյիգան դուրս գալիս Գլխավոր շտաբի շենքից՝ ոստիկանների ուղեկցությամբ, որոնք նրան մեքենա են նստեցնում։ Իսկ Bolivia TV հեռուստաալիքը հայտնել է Բոլիվիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Խուան Առնես Սալվադորի ձերբակալման մասին՝ նշելով, որ նա հեղաշրջման փորձի գործով դարձել է երկրորդ ձերբակալվածը։

Եվրամիությունը, Լատինական Ամերիկայի և շատ այլ երկրներ արդեն դատապարտել են հեղաշրջման փորձը Բոլիվիայում։

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել