ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք՝ ծանոթանալու տեղի պատմամշակութային առանձնահատկություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների քաղաքային և նահանգային դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանն այցելել է Սյունիքի մարզ՝ ծանոթանալու տեղի մշակութային և պատմական գեղատեսիլ վայրերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Նինա Խաչիկյանի X-ի միկրոբլոգում կատարված գրառումներում։

«Նախքան տուն վերադառնալը՝ ես հանգստյան օրերն անցկացրի Սյունիքում՝ հարավային Հայաստանում: Այն, իսկապես, անհավանական վայր է. պատմությունը, մշակույթը, հրաշալի մարդիկ և հրաշալի բնական գեղեցկությունը հիացրել են ինձ։ Զարմանալի է Սյունիքի բնական գեղեցկությունը, իսկ շուրջբոլորը հնագույն պատմություն է։ Հայերն այստեղ ապրել են հազարավոր, նույնիսկ տասնյակ հազարավոր տարիներ»,- նշել է Խաչիկյանն իր գրառման մեջ՝ հավելելով, որ ինչպես Հայաստանում ամենուր, այնպես էլ Սյունիքում կան գեղեցիկ հին եկեղեցիներ, քանի որ Հայաստանն առաջին պետությունն է, որն ընդունել է քրիստոնեությունը 301 թվականին: 

«Որոշ շինություններ, որոնք մենք տեսանք, թվագրվում են մեր թվարկության 400-ական թվականներին»,- նշված է գրառման մեջ: 

ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչն իր գրառումներում անդրադարձ է կատարել նաև տեղի խոհանոցին՝ նշելով, որ Սյունիքում, ինչպես և ամենուր Հայաստանում, սնունդը թարմ է և համեղ, բայց կան հատուկ մարզային ուտեստներ և մեծ քանակությամբ լեռնային թեյ։ Նա նաև հույս է հայտնել, որ շուտով նորից կվերադառնա Սյունիքի մարզ: 

«Մենք թափառեցինք հարյուրավոր տարիներ առաջ կառուցված հին գյուղերում, որտեղ կային մեծ պտղատու ծառեր, ինչպիսիք են թթենին և ընկույզը: Որոշ կացարաններ եղել են քարանձավներ՝ բնական և քարից քանդակված»,- նշած է Նինա Խաչիկյանի գրառումներում։

 

 

Հայերեն Русский Türkçe

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը