Չինաստան

ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ պատվիրակությունն այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 22-ին այցելել է Չինաստանի տեղական օրենսդրական իրազեկման գրասենյակ: Պատվիրակությանն է ներկայացվել օրենսդրական բարեփոխումների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, հայ խորհրդարանականներն այցելել են նաև Ուհան քաղաքի արդյունաբերական գոտի, ծանոթացել Սենլան բիոտեխնոլոգիական հետազոտության և կենտրոնի արտադրական գործընթացին:

Պատվիրակությունը շրջայց է կատարել Դեղին արագիլի աշտարակում, որը կառուցվել է 223 թվականին, Երեք թագավորությունների ժամանակաշրջանում: Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի մատյանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում