Քաղաքականություն

ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոնների փակման դեպքում Մոսկվան համարժեք պատասխան կտա. Զախարովա

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոնների փակման դեպքում Մոսկվան համարժեք պատասխան կտա. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան համարժեք պատասխան կտա, եթե ԱՄՆ-ը փակի ռուսական վիզային կենտրոնները և զրկի դիվանագետներին հարկային արտոնություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

Ավելի վաղ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտնել էր, որ ամերիկյան վարչակազմը կփակի ԱՄՆ-ում ՌԴ վիզային կենտրոնի երկու բաժանմունքները, ինչպես նաև կզրկի ռուս դիվանագետներին երկրում հարկեր չվճարելու արտոնությունից։ Դեսպանի խոսքով՝ ամերիկյան կողմը որևէ կերպ չի բացատրել իր գործողությունները։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում