Տիգրան Մկրտչյանը Կիպրոսի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Նիկոսիայում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է ԱԳ նախարարի՝ մարտին Երևան կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, այդ թվում՝ միջազգային հարթակներում փոխադարձ անվերապահ աջակցությունը, երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը և այդ համատեքստում Երևանում և Նիկոսիայում դեսպանությունների բացումը, ինչը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում։

Դեսպան Մկրտչյանը նախարար Կոմբոսին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքի մարտահրավերները, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

Հայերեն Русский Türkçe

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր