ACHA-ի խորհրդի նիստում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո քաղաքում տեղի է ունեցել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) խորհրդի 2-րդ նիստը։ Որպես ACHA-ի հիմնադիր երկիր՝ նիստին մասնակցել է նաև ՀՀ պատվիրակությունը՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են մշակութային ժառանգության պահպանությանը, հուշարձանների վերականգնման ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, ACHA-ի կողմից իրականացված ծրագրերի ընթացքի քննարկմանը, դրամաշնորհային նոր մոդելի ներկայացմանը և այլն։

Հարություն Վանյանը հանդես է եկել ելույթով, որում կարևորել է Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի գործունեությունը և վերահաստատել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ ակտիվորեն ներգրավվելու դաշինքի առաջիկա աշխատանքներին և համագործակցելու ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ծրագրերի իրականացման ուղղություններով։ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը մասնակից երկրների ուշադրությունն է հրավիրել հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացման, ինքնության աղավաղման և յուրացման բազմաթիվ դեպքերի վրա, ընդգծվել է մշակութային ժառանգության պաշտպանության հարցում միջազգային մեխանիզմների ամրապնդման, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարողությունների մեծացման անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում շեշտվել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի ամբողջական և արդյունավետ իմպլեմենտացիայի կարևորությունը։

Հարություն Վանյանը նաև անդրադարձ է կատարել հայ-չինական հազարամյա պատմամշակութային առնչություններին և բարձր գնահատել մշակույթի ոլորտում Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը, որն ունի նաև մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության մեծ ներուժ։ Շեշտվել է Հայաստանի և Չինաստանի միջև միջազգային հարթակներում համագործակցության արդյունավետ փորձը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում։

Հայերեն

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ