ՄԱԿ-ն Իսրայելին մեղադրել է Գազայում պատերազմի օրենքները խախտելու մեջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի բանակը համակարգված կերպով խախտում է Գազայում պատերազմի օրենքները, որոնք պահանջում են մարտական գործողությունների ընթացքում նվազագույնի հասցնել զոհերի թիվը քաղաքացիական բնակչության շրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության (ՄԻԳՀՎ) զեկույցում:

«Պատերազմ վարելու այնպիսի միջոցներ և մեթոդներ ընտրելու պարտավորությունը, որոնք կանխում կամ գոնե հնարավորինս նվազագույնի են հասցնում քաղաքացիական անձանց պատճառված վնասը, ըստ երևույթին, համակարգված կերպով խախտվել է Իսրայելի ռմբակոծությունների ընթացքում», - փաստաթղթում մեջբերվում է ՄԻԳՀՎ-ի ղեկավար Ֆոլքեր Թյուրքի խոսքը:

Զեկույցում նշվում է, որ անօրինական թիրախավորումը, որն «իրականացվում է լայնամասշտաբ կամ համակարգված հարձակման շրջանակներում՝ պետական քաղաքականությանը համապատասխան, կարող է ենթադրել մարդկության դեմ հանցագործությունների կատարում»:

ՄԻԳՀՎ-ում ափսոսանք են հայտնում, որ Իսրայելն ամենամահաբեր ռմբակոծությունների համար ոչ մի բացատրություն չի տվել ամիսներ անց, չնայած հրապարակային խոստումներին:

Նշվում է, որ չնայած զեկույցի ուշադրության կենտրոնում Իսրայելն է, սակայն փաստաթուղթը նաև ընդգծում է, որ պաղեստինյան զինված խմբավորումները շարունակում են ոչ խտրական կերպով արկեր արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչը հակասում է միջազգային մարդասիրական օրենքին։ 

Հունիսի 12-ին ՄԱԿ-ը հայտնել էր Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների կողմից պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների իրագործման մասին։ 

Իսկ մայիսին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանը դիմել էր Նախաքննական պալատին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման երեք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման հրամաններ ստանալու համար։ 

Միջազգային

ՄԱԿ-ը հայտնել է Իսրայելի և պաղեստինյան խմբավորումների կողմից պատերազմական հանցագործությունների իրագործման մասին

Միջազգային

ՄՔԴ-ն դիմում է ներկայացրել Նեթանյահուի, Գալանտի և ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների ձերբակալման հրամաններ ստանալու համար  

 

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար