Սարգիս Խանդանյանն ու Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղի ունեցած հանդիպման մասին Խանդանյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Անջեյս Վիլումսոնսի հետ քննարկվել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։ Հայտնել եմ իմ պատրաստակամությունն՝ ընդլայնելու Հայաստանի և Լատվիայի միջև միջխորհրդարանական գործընկերությունը»,- գրել է Սարգիս Խանդանյանը։
Discussed bilateral relations and regional security situation with @AndzejsVilumson, expressed my readiness to enhance inter-parliamentary partnership between Armenia and Latvia. pic.twitter.com/5aJd1sC5Qo
— Sargis Khandanyan (@Khandanyan_S) June 18, 2024