Պուտինը և Կիմ Չեն Ընն ընդլայնված կազմով բանակցություններից հետո սկսել են դեմ առ դեմ հանդիպումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փհենյանում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Այնուհետև սկսվել է երկու ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 

Դեմ առ դեմ հանդիպման ժամանակ, ըստ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի, կքննարկվեն ամենակարևոր և զգայուն հարցերը։ Անհրաժեշտության դեպքում հանդիպմանը կարող են միանալ պատվիրակությունների առանձին անդամներ։

Իսկ ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ավելի քան 1,5 ժամ։ 

Հունիսի 19-ը Վլադիմիր Պուտինի՝ Հյուսիսային Կորեա այցի հիմնական օրն է։ Այցի ժամանակ ՌԴ ղեկավարը հայտնել է, որ տպավորված է վերջին 24 տարիների ընթացքում ԿԺԴՀ-ի մայրաքաղաքի վերափոխմամբ։ Վերջին անգամ Պուտինը Փհենյան էր այցելել 2000 թվականին։

ՌԴ նախագահը նաև հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում։ 

Իր հերթին Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն մտադիր է հետագայում էլ ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական փոխգործակցությունը։ Նա վստահեցրել է, որ Հյուսիսային Կորեան անվերապահորեն կաջակցի Ռուսաստանի վարած ողջ քաղաքականությանը։ Կիմ Չեն Ընը Պուտինի այցն անվանել է պատմական պահ, որը կարևոր ռազմավարական նշանակություն ունի ռուս-կորեական հարաբերությունների համար։ 

Հյուսիսային Կորեայում Վլադիմիր Պուտինին ողջունել են մեծ շուքով։ Կիմ Իր Սենի անվան հրապարակում դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո հրետանային համազարկ է տրվել։ Հրապարակը, որում կարող է տեղավորվել 100 000 մարդ, լեփ-լեցուն է եղել տեղի բնակիչներով, որոնք եկել էին ՌԴ նախագահին դիմավորելու։ Պուտինի այցից առաջ Փհենյանի փողոցները զարդարվել են Ռուսաստանի դրոշներով, ռուսերեն և կորեերեն ողջույնի պաստառներով և Վլադիմիր Պուտինի դիմանկարներով։

Հյուսիսային Կորեայից հետո ՌԴ նախագահը կմեկնի Վիետնամ։ 

Միջազգային

Պուտինը հունիսի 18-20-ը կայցելի Հյուսիսային Կորեա և Վիետնամ

 

Հայերեն English Русский

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը